Արաբական երկրների լիգա կազմակերպության գլխավոր քարտուղար, եգիպտացի դիվանագետ Նաբիլ Ալ-Արաբին, որը, մինչ այս պաշտոնը, գլխավորում էր Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը, հայտարարել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը «իմպոտենտների խումբ է»: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Ալ-Արաբիի դժգոհությունը պայմանավորված է արաբական երկրներում ծագած հեղափոխությունների և ապստամբությունների ժամանակ այդ կազմակերպության անգործությամբ: Նա երդվել է, որ կանցկացնի այդ կազմակերպության վերակառուցում և կբարելավի երկկողմ հարաբերություններն անդամ երկրների միջև. «Սա ամենամեծ մարտահրավերն է, որին պետք է դիմակայի արաբական աշխարհը»,- ասել է Ալ-Արաբին: