Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Արդաբիլ քաղաքում ունեցած ելույթում, պատասխանելով իր հակառակորդներին, հայտարարել է. «Երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին ու մեր ժողովրդին հարգելով՝ մինչ այժմ լռել ենք, բայց թող քինախնդիրները լավ իմանան, որ կառավարության լռությունը երկար չի շարունակվելու:
Ամիսներ է, ինչ մի շարք անհատներ, իրենց բոլոր կարողություններն ի գործ դնելով, փորձում են վարկաբեկել կառավարությանը՝ առանց մտահոգվելու, որ իրենց արարքների պատճառով հնարավոր է՝ դատարան կանչվեն»։
IRNA-ի մատուցմամբ՝ իրանական Khabar հեռուստաալիքը, որը սովորաբար նախագահի ելույթերը հեռարձակում էր ուղիղ եթերով, այս անգամ հրաժարվել է Ահմադինեժադի ելույթը նախկինի պես հեռարձակել: