Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են գրոհել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքները, որոնք սահմանակից են Թուրքիային: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիմնական գործողությունները տեղի են ունենում Ջամալ Ալ-Զավիյա շրջանում:
Սիրիայի քաղաքացիների հայտնած տեղեկությունների համաձայն՝ վերջին բախումների ժամանակ զոհվել է 4 մարդ: Գրոհի ենթարկված քաղաքներում անջատված է կապը, փակ են բոլոր մուտքերը: Իրավապաշտպանների տեղեկություններով` ձերբակալվել է առնվազն 100 մարդ, որոնցից ութը ընդդիմության կողմն անցած գնդապետ Ռիյադ Ալ-Ասադի ընտանիքի անդամներն են: