Sunday, 19 07 2026
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ

Ի՞նչ է հիշեցնում Էրդողանը

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պահանջել է «դադարեցնել Ղարաբաղի ազատագրման նպատակով Ադրբեջանին աջակցությունը»: Ընդսմին, նա հատուկ ընդգծել է, որ դա եղել է Թուրքիային ամերիկյան F-16 նորացված կործանիչների մատակարարման նախապայման: Իշխող կուսակցության խոսնակն, անշուշտ, նման բացահայտում անում է նախագահ Էրդողանի եթե ոչ ուղղակի ցուցումով, ապա առնվազն նրա իմացությամբ: Ի՞նչ է հիշեցնում Էրդողանը:

Փաստացի նա ասում է, որ քառասունչորրսօրյա պատերազմում լիովին աջակցել է Ադրբեջանին: Էրդողանը բոլորովին վերջերս «մեր հողեր» է անվանել Ադրբեջանի հսկողությանն անցած բոլոր տարածքները: Թուրքիայի նախագահը, սակայն, պարզ հայտարարում է, որ դրա դիմաց շատ բարձր գին է վճարել՝ չի կայացել ամերիկյան F-16 կործանիչների հետ կապված գործարքը, իսկ այդ եւ ավելի բարձր կարգի մարտական ավիացիա ունենալը Թուրքիայի համար էքզիստենցիալ կարեւորություն ունի: Տարածաշրջանում F-35 ունեն Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը մտադիր է դրանք տեղակայել Հունաստանում:

Ու՞մ է հասցեագրված Էրդողանի ակնարկը: Եթե իրոք Վաշինգտոնը նման պահանջ ներկայացրել, մերժում է ստացել եւ չեղարկել Թուրքիայի հետ գործարքը, ապա Օմեր Չելիքի բացահայտումը նրա համար որեւէ կարեւորություն չունի: Խնդիրն, ըստ երեւույթին, Անկարա-Բաքու կամ Էրդողան-Ալիեւ հարաբերությունների տիրույթում է: Բաքվում գումարվել է Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական զարգացման ՄԱԿ-ի Ծրագրի գագաթնաժողով, ոտեղ ընդունվել է այսպես կոչված «միջին միջանցքի» լոգիստիկայի թվայնացման ճանապարհային քարտեզ:

«Միջին միջանցք» ասվածը գործող լոգիստիկայով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է, որ Կենտրոնական Ասիան Կասպից ծովի նավահանգիստներով պետք է կապի Եվրամիությանը: Գագաթնաժողովին պատվավոր հյուրի կարգավիճակով հրավիրվել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին, իսկ Թուրքիայի նախագահը ներկա չի գտնվել: Ըստ էության, նոնսենս է խոսել Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրամիություն կոմունիկացիոն միջանցքի արդիականացման, թողունակության մեծացման, միասնական ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին, երբ ամենաառանցքային երկրի առաջնորդը, տվյալ դեպքում՝ Թուրքիայի նախագահն, այնտեղ չէ, չի մասնակցում քննարկումներին, ճանապարհային քարտեզը եւ հռչակագիրը չի ստորագրում:

Չափազանցություն կլիներ մտածել, թե Իլհամ Ալիեւն այնքան է իրականության զգացողությունը կորցրել, որ Թուրքիայի նախագահին հրավեր չի ուղարկել: Ամենայն հավանականությամբ, Էրդողանն ինքն է հրաժարվել այդ գագաթնաժողովին մասնակցությունից: Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները բարդ են: Բեռլին այցի ընթացքում Էրդողանին չի հաջողվել ստանալ Գերմանիայից չորրորդ սերնդի կործանիչներ ձեռք բերելու համաձայնություն, Բրյուսելը հետեւողականորեն երկրորդ-երրորդ պլան է մղում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները:

Այս համապատկերին Վրաստանն ստանում է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ: Ընդ որում, Բրյուսելը հայտարարում է, որ Մոլդովան եւ Վրաստանը կարող են Եվրամիության անդամ դառնալ առանց Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցի կարգավորման: Բաքուն այդ պահը որսացել եւ Վրաստանի մասնակցության գագաթնաժողով է կազմակերպել՝ ակնհայտորեն հայտ ներկայացնելով, որ պատրաստակամ է ապահովելու ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանզիտը:

Դատելով քաղաքական կորուստները հիշեցնելու ենթատեքստով արված հայտարարությունից, Էրդողանը, կարծես, Ալիեւին հիշեցնում է, որ պարտքը հատուցմամբ է գեղեցիկ, Ադրբեջանը Եվրամիության հետ սեպարատ սիրախաղ սկսելուց առաջ պետք է հաշվի առնի, որ Թուրքիան կարող էր ենթարկվել Վաշինգտոնի պահանջին, դադարեցնել ռազմական աջակցությունը, քաղաքական պատվար չհանդիսանալ՝ արդարացնելու Բաքվի բոլոր ստահակությունները, բայց գերադասել է բարդացնել Արեւմուտքի հետ հարաբերությունները:

Ալիեւն, իհարկե, քաջ գիտի, որ պատերազմին Թուրքիայի աջակցությունը հետապնդել եւ հետապնդում է աշխարհաքաղաքական շահ, որ թուրքական համերաշխության, եղբայրության մասին հայտարարությունները քարոզչություն են: Ալիեւի խնդիրն ավելի քան առարկայական է՝ Թուրքիան կարո՞ղ է երաշխավորել, որ Արեւմուտքը «չի ճզմի» իրեն: Հավանաբար նա լուրջ կասկածներ ունի, ուստի ձգտում է անվտանգության այլընտրանքային բարձիկներ ստեղծել:

Իշխող կուսակցության խոսնակը Վաշինգտոնի պահանջի եւ այն մերժելու մասին հիշեցումն արել է, երբ Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը գտնվում էր Բաքվում: Թուրք-վրաց-ադրբեջանական համատեղ հրամանատարա-շտաբային զորավարժություններ տեղի են ունեցել բոլորովին վերջերս: Շատ հավանական է, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան՝ պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի ընդգծվի Հարավային Կովկասում Թուրքիայի առանձնահատուկ ներկայությունը: Պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը կարեւորել է 3+3 ձեւաչափը, ինչից Վրաստանը հրաժարվում է:

Թուրքիան կփորձի՞ Վրաստանին համոզել, որ «փակի Եվրամիության Հարավային Կովկաս մուտքի դուռը»: Այդ հարցում Ռուսաստանը կներգրավվի՞: Ադրբեջանի տնտեսության մեջ վերջին քսան տարում 310 միլիարդ դոլարի ներդրումներ են արվել: Դրանց առյուծի բաժինն արեւմտյան ծագում ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում