Sunday, 19 07 2026
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է

Թուրքիան համերաշխվու՞մ է Պաղեստինի հետ

Անթալիայում գումարվել է Ասիական խորհրդարանի Գործադիր խորհրդի նիստ, որ նախաձեռնել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը: Քննարկվել է բացառապես Պաղեստինի հարցը, որպես հիմնական զեկուցող հանդես է եկել Պաղեստնի ազգային խորհրդի փոխնախագահ Ալի Ֆեյսալը:

Miiliyet-ը հանգամանալի փոխանցել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի, կարելի է ասել՝ ծրագրային խոսքը:

Ըստ այդմ, Մերձավոր Արեւելքում խաղաղություն չի հաստատվի, մինչեւ Պաղեստինը չճանաչվի անկախ եւ ինքնիշխան պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով եւ չունենա ամբողջական տարածք: Թուրքիայի խորհրդարանի նախագահը իշխող կուսակցության առանցքային դեմքերից է, նախագահ Էրդողանի քաղաքական աջակիցն ու համախոհը եւ հազիվ թե իրեն թույլ է տվել ինքնագործունեությամբ զբաղվել, երբ Իսրայելի կողմից 1967թվականից ի վեր վերահսկվող տարածքներն անվանել է «բռնազավթված» եւ հրեա վերաբնակիչներին կոչել «օկուպանտներ»:

Քուրթուլմուշը պահանջել է, որ նրանք անհապաղ լքեն այն հողերը, որ պատմականորեն պատկանում են պաղեստինցիներին: Նա խստորեն դատապարտել է Իսրայելի դաշնակիցներին եւ հատուկ ընդգծել Միացյալ Նահանգների «հանցակցությունը»: Աշխարհի բոլոր երեխաներն առավոտյան արթնանում եւ կաթ են խմում, իսկ Գազայում պաղեստինցի մանուկներին արյուն են մատուցում, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը: Այս եւ այլ զեղումները կարելի է համարել քարոզչություն, բայց թուրք բարձրաստիճան պաշտոնյան հրապարակել է մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքներ: Նրա ներկայացմամբ՝ աշխարհի բնակչության 60 տոկոսը բաժին է ընկնում ասիական երկրներին, նրանց տարեկան ՀՆԱ-ն կազմում է 37 տրիլիոն դոլար, իսկ ապրանքաշրջանառությունը՝ գերազանցում համաշխարհայինի 35 տոկոսը:

Նման անթաքույց հղումներն արդեն քարոզչություն չես համարի անգամ մեծ ցանկության դեպքում: Ակնհայտ է, որ Թուրքիան իրեն տեսնում է Ասիայում, արեւմտյան քաղաքակրթությունը համարում խորթ: Միջազգային մամուլի բազմաթիվ հրապարակումներում բաց կամ ենթատեքստով ակնաարկվում է, որ նոր աշխարհակարգի համար մրցակցության մեջ Թուրքիայի, այսպես կոչված թուրքական աշխարհի կողմնորոշումը սկզբունքային նշանակություն ունի: Անթալիայում գումարված միջոցառմանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը: Ադրբեջանը Պաղեստինի հարցում մեծ զգուշավորություն է ցուցաբերում: Ֆորմալ առումով Բաքուն մասնակցում է Իսլամական համագործակցության կազմակերպության քննարկումներին, բայց գործնականում ձեռնպահ մնում Իսրայելի հասցեին քննադատությունից: Եթե Անթալիայում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի կողմից հնչեցված մոտեցումները լիովին համապատասխանում են պետական-պաշտոնական դիրքորոշմանը, ապա Անկարան, բնականաբար, Բաքվի հետ լրջագույն քննարկումներ պետք է անցկացնի: Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական զարգացման ՄԱԿ-ի Ծրագրի Բաքվում կազմակերպված գագաթնաժողովը, կարծես, ոչ այնքան գործնական, որքան Եվրամիության հետ հարաբերությունների սառնությունը հաղթահարելու քաղաքական իմաստ ունի:

Ալիեւը փորձում է այսպես ասած՝ ասիական ընտրությունը հավասարակշռել Եվրամիության հետ էներգետիկ, կոմունիկացիոն եւ լոգիստիկ համագործակցության պատրաստակամությամբ՝ ներգրավելով նաեւ Վրաստանին եւ ԵՄ անդամ Հունգարիային: Հետկոնֆլիկտային Պաղեստինում դերակատարության Թուրքիայի հայտը, կարծես, Միացյալ Նահանգների կողմից չի ընդունվում: Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Վաշինգտոն այցը, որ Էրդողանն անոնսավորել էր շաբաթներ առաջ, այդպես էլ չի կայանում: Փոխարենը Թուրքիա է այցելում ԱՄՆ ֆինանսների նախարար Բրայան Նելսոնը՝ քննարկելու նաեւ ՀԱՄԱՍ-ի ֆինանսական գործունեության թեման: Սա նշանակում է, որ Վաշինգտոնը ՀԱՄԱՍ-ին Թուրքիայի կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին ծանրակշիռ վկայություններ ունի: Անկարայի դիրքորոշման կոշտացումը, ընդհուպ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու մասին Նուման Քութուլմուշի հայտարարությունը, թերեւս, Միացյալ Նահանգներին արված հղում է, որ կարող է խառնակել Մերձավոր Արեւելքը, եթե Վաշինգտոնը խոսքից անցնի գործի եւ պատժամիջոցներ կիրառի: Թուրքական մամուլը գրել է, որ անցյալ եւ ընթացիկ տարում Անկարան Ռուսաստանին 45 ապրանքատեսակներ է վաճառել, որ կարող են օգտագործվել թե քաղաքացիական, թե ռազմական նպատակներով: Դա եւս, հավանաբար, Միացյալ Նահանգներին հասցեագրված ազդակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում