ՀՀ կառավարության վաղվա նիստում Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2011 թվականի 2-րդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը 2011 թվականի ինն ամսում կհատկացվի 8 մլն 977 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո նոր իրավական ակտեր ընդունելու կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:











































