Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Հըզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Թաաիմ Կասեմն իրանական «Սեհեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում քննադատության է ենթարկել ադրբեջանական իշխանություններին՝ իսլամական արժեքներից հետ կանգնելու համար.
«Ադրբեջանում հիջաբ (ավանդական մուսուլմանական գլխաշոր) կրելու արգելքը հանդիսանում է մարդու իրավունքների խախտում։ Ոչ մի երկրի համար դա ընդունելի չէ, հետևաբար Ադրբեջանի ժողովուրդն իրավասու է բարձրաձայնել այդ մասին և պայքարել իր իրավունքների համար։ Ադրբեջանական իշխանությունները՝ որպես իրենց ժողովրդի ներկայացուցիչներ, պետք է բավարարեն այդ պահանջները»։
Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանը խոստորեն անհանգստացած է նրանից, որ իր հարևան Իրանը, օգտագործելով իսլամական գործոնը, ցանկանում է իսլամական հեղափոխություն իրականացնել Ադրբեջանում։







































