Գարեջուր արտադրող Heineken ընկերությունը թողարկել է գովազդային հոլովակների շարք, որում ներգրավված են հայտնի ֆուտբոլիստներ, հոլանդացիներ Ռուուդ վան Նիստելրոյն ու Քլարենս Զեեդորֆը, ինչպես նաև ֆրանսիացի Պատրիկ Վիերան:
Հոլովակների շարքը կազմված է «Օպերա» և «Պանթեոն» մասերից: Վան Նիստելրոյի և Վիերայի մասնակցությամբ «Օպերա» հոլովակում նրանք հանդես են գալիս որպես գլադիատորներ, որոնք պայքարում են գնդակի համար, իսկ «պանթեոնում» նրանք սպասում են, թե երբ գնդակը կընկնի երկնքից:
Ինչ վերաբերում է Զեեդորֆի տեսահոլովակներին, ապա «Օպերայում» նա փորձում է գոլ խփել Բուֆոնին, իսկ «Պանթեոն» հատվածում Զեեդորֆի աջ և ձախ կողմերում հայտնվում են հրեշտակներ, որոնք նրան խորհուրդներ են տալիս, թե հատկապես որ անկյուն խփի գնդակը:









































