Friday, 17 07 2026
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև

Երուսաղեմի հայոց Պատրիարքարանի ուշագրավ որոշումը

Երուսաղեմի հայոց Պատրիարքարանը հայտնում է, որ չեղարկել է 2021 թվականի հուլլիսի պայմանագիրը, որով Xana Gardens Ltd-ին 99 տարով վարձակալության էր տրվում Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզ» տարածքը: Վարձակալության այդ պայմանագիրը դարձել էր մեծ աղմուկի պատճառ: Xana Gardens Ltd ընկերության սեփականատերը Ավստրալիացի հրեա Ռուբինշտեյնն է, որն ըստ Պատրիարքարանի արել է բավականին շահավետ առաջարկ, թեեւ եղել են նաեւ այլ առաջարկներ: «Կովերի պարտեզ» կալվածքը գտնվում էր Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարեւմտյան հատվածում՝ հրեաների համար սրբազան համարվող Սիոն լեռան վրա: Վարձակալության գործարքը բացի զուտ այսպես ասած ներեկեղեցական, ներհայկական շրջանակում հարցերից՝ կապված ֆինանսական եւ այլ բաղադրիչների թափանցիկության հետ, պարունակում էր նաեւ ավելի լայն խնդիրներ՝ հրեա-պաղեստինյան հարաբերության շրջանակով:

Հայտնի է շատ վաղուց, որ Երուսաղեմում հրեական ներկայության որեւէ ընդլայնում խիստ դժգոհություն է առաջացնում պաղեստինցիների շրջանում: Հայկական Պատրիարքությանը պատկանող կալվածքը հրեա գործարարին գրեթե մեկ դարով վարձակալության հանձնելու գործարքը բնականաբար չէր լինելու բացառություն: Խնդրի մասին է վկայում այն, որ 2021 թվականի դեկտեմբերին պաղեստինյան պատվիրակությունը հարցը քննարկել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: 2022 թվականին խնդրին արձագանքել էր Գերագույն Հոգեւոր Խորհուրդը, կոչ անելով Պատրիարքարանին վերանայել գործարքը:

Եվ ահա, 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Երուսաղեմի հայկական Պատրիարքարանը հայտնում է, որ գործարքը չեղարկվել է: Ի դեպ, հատկանշական է, որ այդ մասին տեղեկություն տարածվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն Հոգեւոր Խորհրդի աշխատանքի մեկնարկից մեկ օր անց: Խորհուրդը իր հերթական հավաքը գումարել է հոկտեմբերի 31-ին եւ աշխատելու է չորս օր, իսկ օրակարգում լինելու է Արցախից տեղահանվածների օգնության հարցը: Սակայն, առավել ուշագրավն այն է, որ Երուսաղեմի Պատրիարքարանը հրեա գործարարի հետ գործարքը չեղարկելու մասին հայտնում է Իսրայելում պատերազմի ֆոնին, որ բռնկվեց ՀԱՄԱՍ-ի հարձակումով եւ ներկայումս ընթանում է թե ռազմական, թե քաղաքական-դիվանագիտական խիստ բազմաշերտ տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում