Հոկտեմբերի 28-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործծնախարար Բայրամովի հետ: ՌԴ ԱԳՆ տարածած այդ տեղեկությանը հատուկ ուշագրավություն է հաղորդում այն, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում՝ նախարարի հեռախոսազրույցներ բաժնում, Բայրամովի հետ այդ հեռախոսազրույցին նախորդող հաղորդագրությունը դարձյալ հենց Բայրամովի հետ հեռախոսազրույցն էր, որ տեղի էր ունեցել դրանից չորս օր առաջ՝ հոկտեմբերի 24-ին: Ընդ որում, հարկ է նկատել, որ երկու հեռախոսազրույցներն էլ տեղի են ունեցել Լավրովի նախաձեռնությամբ, ինչը հնարավոր է եզրակացնել այն հանգամանքից, որ հաղորդագրություններում չի նշվում, որ հեռախոսազրույցները եղել են ադրբեջանական նախաձեռնությամբ:
Իսկ այդ՝ «դիմացի» կողմի նախաձեռնության հանգամանքը ՌԴ պաշտոնական հաղորդագրություններում սովորաբար շեշտադրվում է: Եվ այդպես, ինչու՞ է ՌԴ արտգործնախարարը հոկտեմբերի 24-28-նն ընկած ժամանակահատվածում երկու անգամ զանգահարել Բաքու եւ հեռախոսզրույց ունեցել Ադրբեջանի նախարարի հետ, հատկապես նկատի ունենալով, որ առաջիին զաննգի նախօրյակին էլ նրա հետ միասին ներկա է եղել Թեհրանում անցկացվածծ 3+3 ձեւաչափի նախարարական մակաիդակի հանդիպմանը: Ի դեպ, եթե համեմատում ենք Լավրովի՝ հոկտեմբերի 24-ի եւ 2-ի հեռախոսազրույցների մասին ՌԴ պաշտոննական տեղեկությունը, ապա երկրորդի համեմատ առաջինում առկա է հենց 3+3 «Խորհրդատվական ռեգիոնալ հարթակի» թեհրանյան հանդիպման առնչությամբ գոհունակության փաստը, տրված «բարձր գնահատականը» եւ տվյալ ձեւաչափի առաջմղման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի պայմանավորվածությունը: Բայց, եթե դիտարկենք երկու հեռախոսազրույցներիմասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունների տեքտերը, ապա հնարավոր է նկատել նաեւ, որ առաջին հաղորդագրությունում խոսվում է երկկողմ օրակարգի արդիական հարցեր քննարկելու մասին՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների բիշքեկյան հանդիպման շարունակության համատեքստում:
Հոկտեմբերի 28-ի հեռախոսազրույցի հաղորդագրության մեջ, երկկողմ հարաբերության օրակարգից զատ, նշվում է ռեգիոնալ եւ միջազգային օրակարգերի «արդաիական հարցեր» քննարկելու մասին: Երկու հեռախոսազրույցի ընթացքում էլ քննարկման թեմա եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարցը, այդ ուղղությամբ ջանքերը ավելացնելու անհրաժեշտությունը՝ 2020-2022 թվականներին բարձր մմակարդակով եռակողմ համաձայնությունների հիմքի վրա: Հոկտեմբերի 28-ի հեռախոսազրույցի այդ հատվածում սակայն ավելանում է մանրամասներ՝ «ներառյալ խաղաղա պայմանագրի նախապատրաստումը, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակկումը եւ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան»: Արդյո՞ք դա նշանակում է, որ ի տարբերություն հոկտեմբերի 24-ի հեռախոսազրույցի, չորս անց տեղի ունեցածծ զրույցում Լավրովն ու Բայրամովը այդ հարցերը քննարկել են ավելի առարկայորեն: Հարկ է նկատել, որ երկու այդ հեռախոսազրույցների «արանքում» պարզվեց, որ Իլհամ Ալիեւը չի մեկնում Բրյուսել՝ եռակողմ բարձր մակարդակի հանդիպման՝ որ պետք է կայանար հոկտեմբերի վերջին, եւ չմեկնելու պատճառն այսպես ասած ժամանակի սղությունն է ըստ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարի: Միեւնույն ժամանակ, ԵՄ Վեհաժողովը Հայաստաննին ու Ադրբեջանին կոչ արեց մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը:
Փաստացի, Լավրովի հեռախոսազանգերը եւս այդ մասին են՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը արագացնելու: Բայց, Բրյուսելից ակնկալում են ավարտել աշխատանքը բրյուսելյան եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում, իսկ Մոսկվայից՝ 2020-22 թվականների եռակողմ համաձայնությունների: Ըստ ամենայնի, Ադրբեջանը սակայն չի շտապում թե մեկ, թե մյուս ուղղությամբ: Ալիեւը չի գնում Բրյուսել, սակայն դատելով Լավրովի՝ չորս օրվա ընթացքում երկու զանգից, չի շտապում նաեւ Մոսկվայի ուղղությամբ, այլապես հազիվ թե Լավրովը շտապեր Բաքու զանգերի հարցում: Ադրբեջանը փորձում է Լավրովի զանգերը «թանկ վաճառել» Բրյուսելի վրա, իսկ Բրյուսել չգնալը՝ Մոսկվայի վրա: Ադրբեջանի համար այդ սակարկությունների դաշտը ընդլայնվել է իսրայել-պաղեստինյան պատերազմի բռնկումով: Մյուս կողմից սակայն, Բաքուն որքան ավելի է «խորանում» այդ առեւտրային գործունեության տիրույթ, այնքան ավելի է հայտնվում դրանից կախվածության մեջ, այսպես ասած երկկողմանի կախվածության, երբ սակարկությունն արդեն միջոցից վերածվում է նպատակի, ինչը սակայն չի տեղավորվում թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի ռազմավարական նպատակների մեջ: Այդ կերպ, Ադրբեջանը առեւտրի սուբյեկտից ինքն է աննկատ վերածվում առեւտրի օբյեկտի: Իսկ, քանի որ գործիքի Ալիեւը վերածված է շատ վաղուց, առեւտրի օբյեկտի վերածումը նրա համար ըստ էության գցում է ճանապարհը դեպի քաղաքական «կառափնարան», իսկ գուցե եւ ոչ միայն քաղաքական: Այդ իմաստով կարող է սարերի հետեւում չլինել այն օրը, երբ Ադրբեջանից համաձայնություն ստանալու՝ Մոսկվայի եւ Բրյուսելի մրցակցությունը վերափոխվի Ալիեւին «կառափնարան» ուղեկցելու մրցակցության: Հայաստանից պահանջվում է թերեւս չանել դրան խանգարող կտրուկ շարժումներ:











































