Wednesday, 15 07 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի

«Մարդիկ օգնության կարիք ունենալիս առաջինը ձեզ են դիմելու»․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Ահա տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք արդեն մի քանի տարի խոսում ենք: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Պարեկային ոստիկանությունն այլևս իրողություն է, և ես ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կարևոր առիթով: Մեր այսօրվա առաջին կետում՝ Արմավիրի մարզում, ասացի, որ սա մի վառ և բացահայտ օրինակ է, թե ինչպես են մտքերը ձևակերպվում, դառնում որոշումներ, ապա իրականացվում և արտահայտվում իրական կյանքի մեջ:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, միջազգային բոլոր այն գործընկերներին, ովքեր աջակցություն են ցուցաբերել Հայաստանում Պարեկային ոստիկանության հիմնադրմանը և աջակցություն են ցուցաբերելու Ոստիկանական բարեփոխումներին և բարեփոխումների օրակարգին: Կրկին ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանության հիմնադրման բյուջեն 29 մլրդ դրամ է, որից 20 մլրդը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդը` Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության կողմից: Ուրախ եմ, որ Պարեկային ոստիկանության հիմնադրումն ամփոփելով, մենք չենք ավարտում գործընթացը՝ և՛ Ոստիկանության բարեփոխումները, և՛ Պարեկային ոստիկանության լավարկումը շարունակելու ենք:

Մենք այսօր շատ հետաքրքիր վիճակագրություն տեսանք: Իհարկե, այնպես ստացվեց, որ Վայոց ձորը դարձավ մեր միակ մարզը, որտեղ Պարեկային ոստիկանության շարքերում կին ծառայող չունենք, բայց ուրախ եմ, որ Սյունիքի մարզում այդ վիճակագրությունը չշարունակվեց: Իհարկե, հենց բուն Պարեկային ծառայությունում մենք ունենք մեկ կին ծառայող: Ես տեսնում եմ, որ օպերատիվ կառավարման կենտրոնում կանանց թիվն ավելի շատ է: Ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել և ասել, որ մեր հաջորդ փուլի ամենակարևոր աշխատանքը Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը մեծացնելն է՝ առնվազն 30 տոկոսով: Մենք մեր ռազմավարությունների մեջ ասել ենք 30 տոկոս, բայց իրականում մեր մտադրությունն այն է, որ Պարեկային ոստիկանությունում ծառայող կանանց և տղամարդկանց թիվը պետք է լինի 50-50:

Տիկին լեյտենանտ, ուզում եմ Ձեզ դիմել՝ ես գիտեմ, որ Ձեզ համար հեշտ չի լինելու, առավել ևս այն պարագայում, որ Դուք արտաքին ծառայության փաստորեն միակ կին ներկայացուցիչն եք լինելու: Կարող եք համոզված լինել, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք Ձեզ: Բայց նաև ուզում եմ խոստանաք, որ բոլոր դժվարությունները և բարդությունները կհաղթահարեք: Ընդ որում՝ ես չեմ ուզում հիմա ասել, որ տղամարդիկ պետք է աջակցեն Ձեզ: Ես հույս ունեմ, որ Դուք ինքներդ Ձեր ծառայությամբ Ձեր տեղը կհաստատեք Պարեկային ոստիկանությունում, բայց դա իմացեք, առավել կարևոր է ոչ այնքան Ձեզ, այլ նրանց համար, ովքեր պետք է առաջիկայում դիմեն դասընթացների և համալրեն, այդ թվում՝ Սյունիքի, Վայոց ձորի և Հանրապետության Պարեկային ոստիկանությունը:

Ուզում եմ նաև շնորհավորել բոլորիդ այս կարևոր օրվա առիթով: Արդեն մասնակիցների կազմը պիտի ասի, թե ինչքան կարևոր միջոցառման ենք մասնակցում: Եվ պիտի նաև արձանագրենք, որ Պարեկային ոստիկանությունն, ըստ էության, Հայաստանի ամենահաս ծառայությունն է: Դուք բոլոր թաղերում եք, դուք բոլոր քաղաքներում եք, դուք բոլոր գյուղերում եք, դուք բոլոր մայրուղիներին եք: Մարդիկ, օգնության կարիք ունենալիս՝ առաջինը ձեզ են դիմելու: Մարդիկ, խնդիրներ ունենալիս, առաջինը ձեզ հետ են շփվելու: Շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ դուք Հայաստանի Հանրապետության դեմքն եք, Հայաստանի Հանրապետության նկարագիրն եք, որովհետև դուք եք ամենաշատը քաղաքացիների հետ շփվելու, և քաղաքացիներն են ամենաշատը շփվելու ձեզ հետ: Ընդ որում՝ պարտադիր չէ, որ այդ շփումը լինի անմիջական: Ամենուր մարդիկ տեսնում են ձեզ, ձեր աշխատանքը, լսում են ձեր աշխատանքի արձագանքները և պատկերացում են կազմում, ի վերջո, և՛ Ոստիկանության, և՛ Պարեկային ոստիկանության, և՛ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների մասին:

Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը լինի սկզբունքային, լինի օրինապաշտ և հիշի, որ Ոստիկանության բարեփոխումների թիվ մեկ նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը և ազատությունը պաշտպանելն է: Այս տարվա սկզբին հրապարակված վարկանիշային ցուցակում Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիների ազատության աստիճանով աշխարհի առաջատար երկրների ցանկում առաջին երեք տասնյակում է տեղ զբաղեցնում: Վերջերս հրապարակված մեկ ուրիշ վարկանիշի համաձայն, քրեածին իրավիճակով, այսինքն՝ ամենօրյա անվտանգության հարցերով, Հայաստանն աշխարհում 9-րդ երկիրն է, և դա այն պարագայում, երբ Պարեկային ոստիկանությունը դեռ ամբողջական հիմնադրված չէր, գործարկված չէր, այն պարագայում, երբ ոստիկանության բարեփոխումները և այլ բարեփոխումներ դեռևս չեն ավարտվել: Ես համոզված եմ, որ մենք այս ճանապարհին վստահ կքայլենք առաջ:

Շնորհակալ եմ նաև մեր միջազգային գործընկերներին իրենց հանձնառության համար՝ շարունակելու աջակցել Հայաստանի Հանրապետությանը, ընդհանրապես՝ բարեփոխումների օրակարգին և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ազատության հաստատմանը և զարգացմանը: Բավարարվածությամբ եմ ամփոփում Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ, ազնիվ, սկզբունքային, պետականակենտրոն և մարդակենտրոն ծառայություն: Բարի երթ Հայաստանի Հանրապետության Պարեկային ոստիկանություն: Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում