ԱՄՆ-ում առաջին անգամ հրապարակվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդու հարցազրույցը, որը նա տվել է ամուսնու` Ջոն Քենեդու սպանությունից մի քանի ամիս անց: Նա հարցազրույց է տվել հայտնի պատմաբան, Քենեդիների ընտանիքի ընկեր Արթուր Շլեզինգերին, որը ժամանակին ստացել է Պուլիտցերյան մրցանակ Ջոն Քենեդու մասին գրքի համար:
Հարցազրույցում Ժակլին Քենեդին «սարսափելի մարդ է» անվանում Մարտին Լյութեր Քինգին: Ժակլինը պատմել է, որ իր ամուսնու սպանության ժամանակ Լյութեր Քինգը հարբած է եղել: «Ես չեմ կարողանում նայել Մարտին Լյութեր Քինգի նկարին և չմտածել, որ նա սարսափելի մարդ է»,- ասել է Քենեդին:
Ժակլինը հիշել է նաև այլ քաղաքական գործիչների` դը Գոլին անվանելով «եսասեր և չար մարդ», իսկ Հնդկաստանի ապագա վարչապետ Ինդիրա Գանդիին` «դաժան, համառ, ահավոր կին»: Նշվումէ, որ Ժակլինը համաձայնել է այս հարցազրույցին այն պայմանով, որ հարցազրույցը կհրապարկվի իր մահից տարիներ անց: Ժակլինը մահացել է 1994թ.: Այս մասին հաղորդում է BBC-ն:







































