Վաղը կայանալիք ՀՀ կառավարության նիստի շրջանակներում գործադիրը կհաստատի «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը փոխանցման պայմանների «Համաձայնությունը»:
Կառավարությունը նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին կլիազորի ՀՀ կառավարության անունից ստորագրել «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը փոխանցման պայմանների «Համաձայնությունը»:
Հաշվի առնելով ՀՀ կառավարությանն ուղղված՝ «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության հայտը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը փոխանցելու նախատեսվող գործարքի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ գրությունը, որով վերջինս իր շահագրգռվածությունն է հայտնում իր դուստր՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցման նախատեսվող գործարքի իրականացման հարցում, միաժամանակ հաստատում է իր պատրաստակամությունը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության հետ համապարտությամբ ստանձնել ՀՀ կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից, «Էներգետիկայի մասին», «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՀ օրենքներից բխող՝ գնորդի բոլոր պարտավորությունները:
«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքների պահանջներին: Սակայն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սահմանված պահանջներին, և որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերը:







































