Microsoft ընկերությունը իր կայքում ներկայացրել է Windows 8 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը, որը կարելի է ներբեռնել ընկերության կայքից: Այն հիմնականում առաջարկվում է համակարգը մշակողների համար:
Windows-ի ներկայացուցիչ Սթիվեն Սինոֆսկին ասել է, որ կայքում ներկայացված նոր տարբերակն անընդհատ փոփոխվելու է, այնուհետև կթողարկվի բետա տարբերակը, որին կհետևի վերջնականը: Նախնական տեղեկություններով` նոր օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը թողարկվելու է 2012 թ. ամռանը կամ աշնանը:









































