Ֆրանսիայում ընտրողների մեծամասնությունը ներկայումս աջակցում են Սոցիալիստական կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուին: Սոցհարցումները ցույց են տվել, որ ընտրողների 56%-ն աջակցում է սոցիալիստներին: Մինչդեռ Սարկոզիի օգտին այս պահին կքվեարկեր ընտրողների 38%-ը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու եկող տարի, և հնարավոր է, որ Սարկոզին չի ընտրվի` զիջելով սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Մինչ նյույորքյան սկանդալը՝ այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն համարվում էր ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը:











































