Մերձավոր Արևելքում հոկտեմբերի 7-ին հերթական էսկալացիայի սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհվածերի թիվը գերազանցել է 4000-ը։ Այս մասին Facebook-ում հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Գազայի հատվածում զոհվել է 4136 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 13 000-ը։ Իսկ Հորդանան գետի արևմտյան ափին զոհերի թիվը 81 է, վիրավորների թիվը՝ 1400։
Իր հերթին Al Jazeera-ն, վկայակոչելով Գազայի հատվածի առողջապահական գերատեսչությունը, նշում է, որ առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի Սուրբ Պորփյուրոսի հունական ուղղափառ եկեղեցուն հասցված հարվածի հետևանքով, տասնյակ մարդիկ դեռևս մնում են փլվածքների տակ։
Հրետակոծությունների հետևանքով Գազայի առնվազն յոթ բժշկական հաստատություններ շարքից դուրս են եկել և չեն կարող օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը:
Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Շուրջ 200 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։








































