Saturday, 27 06 2026
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում

Արտոնյալներ Հայաստանի հավաքականում․ Ինչո՞ւ են լռում Պետրակովն ու ՀՖՖ-ն

«Մեր հավաքականի համար ստուգողական, ընկերական խաղ չկա։ Երբ հագնում ենք Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, մեզ համար ցանկացած խաղ կարևոր է։ Վաղը պաշտոնական խաղ է մեզ համար։ Պետք է հարյուր տոկոսով նվիրվենք։ Առաջին հերթին վերականգնվենք մենք մեր, երկրպագուների, մեր ժողովրդի աչքերում, իսկ վաղվա խաղից հետո պատրաստվենք նոյեմբերի 18-ին։ Փոքր շանս կա, բայց քանի դեռ մեր սրտերում ապրում է հույսը, պետք է մինչև վերջ հավատանք դրան։ Դրա համար էլ վաղվա խաղին վերաբերվում ենք որպես պաշտոնականի»,- Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ընկերական հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Վերջինիս այն դիտարկումը, որ մեր ազգային թիմի համար ընկերական հանդիպումներ գոյություն չունեն կարելի է համարել աքսյոմա։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի նպատական ու երազանքը պետք լինի կրել իր պետության թիմի մարզաշապիկը։ Այն կրելով յուրաքանչյուր ֆուտբոլիստ ներկայացնում է երկիրը և փորձում է բարձր պահել երկրի պատիվը։ Սրանք սկզբունքներ են, որոնցով առաջնորդվում են բոլոր երկրների հավաքականները։

Հոկտեմբերի 12-ին Ռիգայում տեղի ունեցած Լատվիայի դեմ հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ճամբարից հեռացել էին Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը և արգենտինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Նրանք նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ազգային թիմից վաղաժամ հեռանալու և իրենց ակումբներին միանալու վերաբերյալ։ Բալեկյանն ու Զելարայանը ազգային թիմի ճամբարից հեռացել էին նաև այս տարվա մարտին Երևանում տեղի ունեցած Թուրքիայի դեմ խաղից հետո, բաց թողնելով օրեր անց կայացած Կիպրոսի դեմ ընկերական հանդիպումը։ Ստացվում է, որ նշված ֆուտբոլիստները ուղղակի չեն ցանկանում ազգային թիմի կազմում մասնակցել ոչ պաշտոնական հանդիպումներին և նրանց համար ակումբներն ավելի կարևոր են։ Նշենք, որ Թուրքիայի դեմ հանդիպումն առաջին էր Հայաստանի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի համար, իսկ Կիպրոսի դեմ մրցավեճը կարևոր էր այն պարզ վատճառով, որ ուկրաինացի մասնագետը պետք է տակտիկական և կադրային փորձարկումներ կատարեր։ Պատրակովը փորձարկումները կատարեց աաջ Սելարայանի և Բալեկյանի։ Բնական է, որ ազգային թիմից վաղաժամ հեռանալու պայմանավորվածությունը միանգամայն բացասական վերեբերմունքի պետք է արժանանա ցանկացած մարզչի կողմից։ Սելարայանի և Բալեկյանի դեպքում Պետրակովն ուղղակի լռում է։

Լռում է նաև ՀՖՖ-ն։ Ինչ պատկեր ունենք իրականում։ Ստացվում է, որ Սելարայանի և Բալեկյանի համար Հայաստանի հավաքականում այնուամենայնիվ գոյություն ունեն կարևոր և ոչ կարևոր հանդիպումնեներ։ Ստացվում է, որ Սելարայանի և Բալեկյանի վերաբերմունքը Հայաստանի հավաքականի մարզաշապիկի և մեր պետության զինանշանի նկատմամբ խիստ տարբեր է նույն Տիկնիզյանի վերաբերմունքից։ Ստացվում է, որ Հայաստանի հավաքականում այսօր խաղում են արտոնություն ունեցող ֆուտբոլիստներ։ Ֆուտբոլիստներ որոնք ուղղակի չեն ցանկանում հոգնել Հայաստանի ազգային թիմում։ Սա միանգամայն տհաճ երևույթ է, որը պետք է վերացվի։ Ի՞նչ տպավորություն և զգացողություն կարող են ունենալ ազգային թիմի երիտասարդ ֆուտբոլիստները տեսնելով Սելարայանի և Բալեկյանի մոտեցումը Հայաստանի հավաքականի նկատմամբ։ Այս հարցի պատասխանը ուղղում ենք առաջին հերթին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Արդյո՞ք մեր հավաքականին պետք են ֆուտբոլիստներ որոնք ուղղակի չեն ցանկանում մասնակցել ընկերական հանդիպումներին։

Այո, այսօր ունենք կադրային սով, բայց դա չի նշանակում հավաքականում պետք է լինեն արտոնյալներ։ Օգտվելով առիթից հարց ենք ուղղում նաև Ալեքսանդր Պետրակովին Սելարայանի և Բալեկյանի հավաքականից վաղաժամ հեռանալու երևույթը և ի՞նչպես է անդրադառնում թիմի վրա։ Արդյո՞ք նման մոտեցումը չի ազդում ազգային թիմի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Եվ վերջապես, ազգային թիմին պետք են ֆուտբոլիստներ որոնց համար Հայաստանի զինանշանկը կրելը կարծես թե այնքան էլ պատվաբեր չէ։ Հարցերի պատասխանները ակնկալում ենք ստանալ մինչև նոյեմբերի 18-ին կայանալիք Ուելսի դեմ հանդիպումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում