Wednesday, 24 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն

Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ են շնորհվել Մայր Աթոռ Աթոռ Սուրբ Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի անդամներ տիար Խաչատուր Մութաֆյանին և տիար Լյուդվիգ Հարոյանին, իսկ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանին արժանացել է Կաթողիկոսական գրասենյակի պատասխանատու քարտուղար օրիորդ Անահիտ Անտոնյանը՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն մատուցած երկարամյա, նվիրյալ և օգտաշատ ծառայությունների:

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցել է Խաչատուր Մութաֆյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորաբար ասված է. «Բարձրորեն գնահատում ենք Ձեր ազնվությունը, որ Դուք, Մեր հրավերին ընդառաջ՝ Ձեր հմտություններն ու կարողությունները շուրջ երկու տասնամյակ սիրով ի սպաս եք բերում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությանը՝ որպես անդամ Մայր Աթոռի Վերստուգիչ հանձնախմբի: Ձեր ծառայության ընթացքին Մենք ականատես ենք եղել աշխատանքի հանդեպ ունեցած Ձեր պահանջկոտ ու բծախնդիր վերաբերմունքին, որը հաջողություններ է ապահովել Մայր Աթոռի արդյունավոր գործունեության համար»:

Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է տիար Լյուդվիգ Հարոյանին շնորհված Հայրապետական կոնդակը, որում ի մասնավորի արձանագրված է. «Գոհունակությամբ ենք անդրադառնում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններին: Իբրև անդամ Մայր Աթոռի Վերստուգիչ հանձնախմբի՝ Ձեր հարուստ փորձառությամբ ու կարողություններով Դուք գնահատարժան օգտակարություն եք բերում Սուրբ Էջմիածնին: Նախընթաց տասնամյակներին Մենք գոհունակությամբ ականատես ենք եղել Ձեր եկեղեցասիրությանն ու նախանձախնդիր և նվիրյալ գործունեությանը: Ի գնահատություն ազգօգուտ և եկեղեցանվեր Ձեր երկարամյա գործունեության, սիրով ընդառաջ Վերստուգիչ հանձնախմբի Ատենապետ Գերաշնորհ Տ. Արարատ Եպիսկոպոս Գալթագճյանի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը»:

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ընթերցել է օրիորդ Անահիտ Անտոնյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Մեզ համար գոհունակություն է, որ մանկավարժական առաքելությանը զուգընթաց Դուք նաև պատասխանատու պաշտոններ ստանձնեցիք Արարատյան Հայրապետական Թեմում և ապա՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական գրասենյակում, որդիական սիրով ու պատրաստակամությամբ Ձեր ձիրքերն ու մտավոր կարողություններն ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու առավել շինությանն ու պայծառությանը: Ամենօրյա Ձեր ծառայության մեջ Մենք գոհունակությամբ ականատես ենք պարտականությունների հանդեպ Ձեր բծախնդիր վերաբերմունքին, եռանդին ու ջանադրությանը»:

Կոնդակների ընթերցումից հետո Նորին Սրբությունը Հայ Եկեղեցու շքանշաններով է զարդարել մեծարյալների կուրծքը: Հանդիսությունն ամփոփվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում