Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Նարեկ Սարգսյանին է վերագրվում Երևանի մի ամբողջ պատմական ճարտարապետական շերտի քանդումը (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ճարտարապետ, քաղաքաշինարար, «Պահպանե՛նք Հանրապետության հրապարակը» նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանը:

-Սարհա՛տ, օրերս Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի գմբեթի խնդրին: Մասնավորապես, նա նշել է, որ կառավարության շենքի գմբեթի կառուցմանը դեմ են ոչ թե հասարակության մեծ մասը, այլ ընդամենը մի քանի երիտասարդներ, որոնց հաջողվում է մեծ աղմուկ բարձրացնել: Նա նաև նշել է, որ ընդդիմացողները չունեն հիմնարար, կառուցողական մոտեցում և լուծում չեն առաջարկում խնդրի կապակցությամբ: Կարո՞ղ եք այսօր ավելի հիմնավոր ներկայացնել:

-Անկեղծ ասած, որոշել էի`Նարեկ Սարգսյանի`ասուլիսում հնչած հեռուստասերիալային մակարդակի մեկնաբանություններին չարձագանքել և ուղղակի խորհուրդ տալ նրան՝ դրա փոխարեն ժամանակակից մասնագիտական գրականություն կարդալ, մի քիչ էլ ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության ոլորտի օրենքներին: Ուղղակի մի կետի կանդրադառնամ, որը կհիմնավորի, որ ինչ ես ասել և ասում եմ`օդում ասված խոսքեր չեն: Մասնավորապես կանդրադառնամ նրա այն բնորոշմանը, որ ես ճարտարապետ չեմ, իսկ ինքը սպիտակ ձեռքեր և լումա ունի ներդրած Երևան քաղաքի պատմության մեջ. 1998 թ. հրատարակված ճարտարապետների միության տեղեկագրում, որի վարչության անդամ էր Նարեկ Սարգսյանը, նշված է, որ 40 տարեկան հասակում, երբ նա դարձավ գլխավոր ճարտարապետ, ուներ իրականացրած երեք հասարակական շենք Հայաստանում: Հիմա դրանց թիվն անցնում է 30-ից, որովհետև գիտենք`ինչպիսի մոնոպոլիզացիա է տեղի ունեցել դաշտում՝ իր գլխավոր ճարտարապետ և պաշտոնյա եղած ժամանակ: Հիմա հղում կատարեմ իր ասած այն մտքին, որ ես նախագծեր չունեմ իրականացրած. 30 տարեկան հասակում արդեն ունեմ իրականացրած 11 շենք, որոնք ներկայացված են իմ կայքում, և ինքը կարող է կարդալ և ծանոթանալ, իհարկե, մասնագիտական գրականություն կարդալուց և օրենքներին ծանոթանալուց հետո: Նաև պետք է ավելացնել, որ Նարեկ Սարգսյանի անունը հիմնականում կապվում է Երևանի կանաչ տարածքների ոչնչացման հետ: Իմ 30 տարեկանին համարժեք փորձառության ընթացքում ես Երևանին մեկ կանաչ տարածք նվիրելու գործում եմ ներգրավված եղել և այժմ շարունակում եմ երկուսի գործում ներգրավված լինել: Նարեկ Սարգսյանին է վերագրվում Երևանի մի ամբողջ պատմաճարտարապետական շերտի քանդումը` հանձինս Հյուսիսային պողոտայի իրականացման, ես ունեմ մի շարք իրականացրած նախագծեր՝ հիմնված քաղաքային պատմական միջավայրերի վերականգնման վրա:

-Նարեկ Սարգսյանն այստեղ Ձեր կողմից նախանձ, չարություն է տեսնում:

-Նախանձելու որևէ խնդիր չունեմ: Այն բոլոր փաստերը, որ ես ներկայացրեցի, ժպիտ են առաջացնում, և ես չեմ պատրաստվում սերիալային մակարդակի ձևակերպումների հետևից ընկնել: Զուտ մասնագիտական փաստեր եմ ներկայացնում: Եվ ոչ միայն իր համար եմ ներկայացնում, այլ նաև իր գրպանային մամուլի համար: Իսկ այօրվա նրա կարգավիճակին ես չեմ նախանձում, ավելին խղճում եմ, որ նրա՝ նման ծիծաղելի վիճակում հայտնվելու համար։ Ուղղակի պետք է նրա ասուլիսի արձագանքներին հետևել մամուլում ու «Ֆեյսբուքում» և հասկանալ այդ մասին։

Ինչ վերաբերում է կառավարության գմբեթի քննակումներին, ապա պետք է ասեմ, որ երկու քննարկումներ են եղել, որոնց հրավիրված են եղել Նարեկ Սարգսյանի գմբեթի նախագծին կողմ անձինք, այդ թվում և ինքը, իսկ Ճարտարապետների միությունում մասնագիտական քննարկմանը Նարեկ Սարգսյանի կողմ եղող մարդկանցից որևէ մեկը չի ներկայացել, և չի եղել այդ տեսակի դիրքորոշման արտահայտություն: Քննարկումների ժամանակ ներկայացվել է հատակագիծը, որտեղ ներկայացված է թամանյանական գաղափարով նախատեսված գմբեթը: Այն ժամանակ Հանրապետության հրապարակ ևս երկու փողոցներ մուտք ունեին, որոնք հիմա փակված են, իսկ պատկերասրահը այժմյան շենքը նախատեսված էլ չէր։ Բայց 1950-ականներին, երբ դեռ շենքն ավարտված չէր և իր որդին` Գևորգ Թամանյանը, հոր մահից հետո շարունակում էր աշխատանքը, հրապարակը զարգացավ հետևյալ կերպ. առաջացան արտգործնախարարության շենքը՝ նախկին Արարատտրեստի շենքը՝ աշտարակով, որը սիմետրիկ է հանրապետության հրապարակի Կառավարության շենքի ժամացույցի աշտարակին, որից հետո դոմինանտող դեր ստանձնեց պատկերասրահի շենքի և Լենինի արձանի ուղղությամբ գնացող առանցքը: Դա վերփոխեց թամանյանական ասիմետրիկ հրապարակն ամբողջովին։

Քավ լիցի, ի տարբերություն գմբեթի կառուցման համար «կուրծք ծեծողների», մենք չենք ասում`մեր ասածը բացարձակ ճշմարտություն է, մենք ասում ենք սա այն պատկերն է, որն ապացուցում է հրապարակի սիմետրիկ լուծումը: Քիչ թե շատ գիտակից ճարտարապետ հենց որ տեսնում է այս պատկերը, արդեն հասկանում է, որ հենց այստեղ դնում են գմբեթ, առաջանում է ևս երկու գմբեթ դնելու խնդիր: Մենք այդ դեպքում երեք գմբեթով հրապարակ ենք դիտարկում, կամ էլ պետք է քանդվեն արտգործնախարարության և պատկերասրահի վերևի հարկերը:

-Ըստ Ձեզ՝ ո՞րը ճիշտ լուծում կլինի:

-Ես չեմ հավակնում ասել բացարձակ ճշմարտություն: Կամ մեկը, կամ մյուս տարբերակը: Եկեք բոլոր խաղաքարտերը դնենք և սկսենք դիտարկել`պե՞տք է սա մեզ, թե՞ ոչ: Ես խոսում եմ քաղաքաշինական հիմնավորման մասին, ու պետք է խնդիրներին բազմաթիվ կողմերից նայել՝ երկար, ու չշտապել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ կառավարության շենքը Հայաստանի թիվ մեկ հուշարձանն է, և այն միջակ ճարտարապետությունը, որը ստեղծվել է վերջին տասը տարիներին, իրավունք չունի մոտենալ կառավարության շենքին: Եթե որևէ մեկը ուզում է մասնագիտական հիմնավորումների մասին իմանալ, թող բարի լինի իր սերիալային մտածողությանը զուգահեռ՝ գա Ճարտարապետների միություն, բերի նախագիծը և քննարկի այն: Մենք բազմիցս դիմել ենք նախագիծը տեսնելու համար, բայց չեն տվել: Եվ այն քարոզչական «տրյուկները», որ իբր իրենց չենք հրավիրում, որ ճարտարապետների միությունը նախանձում է իրենց և այլն, քավ լիցի, ընդհանրապես նախանձելու խնդիր չկա:

Նարեկ Սարգսյանը երբեմն լավ գաղափարներ ունենում է, բայց քանի որ գիտենք իր ով լինելը, միշտ մտածում ենք` այս լավ գաղափարի հետևից ի՞նչ մութ գաղափար կա, որը վնասելու է կանաչ տարածքներին: Օրինակ`ես դեմ չեմ ԱԺ դիմացի կանաչ տարածքը քաղաքին վերադարձնելու գաղափարին, բայց որ Նարեկ Սարգսյանն է ասում, մտածում եմ`այստեղ մի դավադրություն կա՝ ընդդեմ կանաչ տարածքների, և կարծում եմ` որպես գաղափար կարող է կիրառելի լինել, նաև կան ուրիշ գաղափարներ, որոնց մեջ ես տրամաբանության էլեմենտներ եմ տեսնում:

-Գմբեթի շուրջ հասարակական աղմուկը ճարտարապետների կողմի՞ց բարձրացվեց, թե՞ ընդհանրապես հասարակությունն իսկապես դեմ է կառուցմանը:

-Վիճակագրություն չունեմ, Facebook-ի խմբում կան հազարից ավել մարդիկ, ովքեր դեմ են այս գաղափարին և միացել են: Սակայն կա ճարտարապետների մոտ էլ երկվություն` պետք է Թամանյանի՞ գմբեթը լինի, թե՞ առհասարակ չլինի: Պետք է ասեմ, որ գրեթե բոլորը միանշանակ դեմ են Նարեկ Սարգսյանի նախագծած թմբուկին։ Եթե գմբեթի կառուցմանը կողմ էլ են, ապա միանշանակ կողմ են Թամանյանի գմբեթի նախագծին:

-Ստացվում է` Նարեկ Սարգսյանը ինչ-որ առումով մոնոպոլացրե՞լ է դաշտը:

-Երևանի բոլոր գլխավոր ճարտարապետները, բացառությամբ մեկ-երկուսի (ժամանակային կամ զուտ մարդկային առումով չեն հասցրել), ստեղծել են մի բուրգ, որի գագաթին նստում է Երևանի գլխավոր ճարտարապետը և վերահսկում է ամբողջ բուրգը: Սա շատ պարզ տրամաբանությամբ է լինում. քանի որ քաղաքի զարգացմանը վերաբերող նյութերը, այդ թվում`հատակագծերը փակի տակ են, և ես կամ դուք հնարավորություն չունենք տեղեկանալու` քաղաքի ո՞ր տարածքում ի՞նչ զարգացում կարելի է անել, գնում եք քաղաքապետարան, կանչում են գլխավոր ճարտարապետին, ասում են այս մարդը այս բանն է ուզում անել, ասում է` խնդիր չկա, և ինքն էլ անում է կենտրոնացված գործի բաշխում: Սա կոռուպցիա է: Երևանի գլխավոր ճարտարապետը պետք է ունենա մեկ խնդիր` հաստատված քաղաքաշինական փաստաթղթեր, հատուկ Նարեկ Սարգսյանի համար մեկ անգամ ևս կրկնում եմ՝ Երևանի գլխավոր հատակագիծը ուղենիշ է գլխավոր ճարտարապետի համար: Նա պետք է պատճենողի աշխատանք կատարի, վերցնի հատակագիծը, տա պատվիրատուին և վերջ: Այս 100 օրվա ասուլիսի ժամանակ ներկայացված երկու նախագծերն էլ՝ ՀՀ հրապարակի մետրոյի և գմբեթի նախագծերը, հակասում են Երևանի գլխավոր հատակագծին, և դրանք անօրինական գործընթացների արդյունք են:

-Սարհատ, Հյուսիսային պողոտայի շուրջ աղմուկը, Նարեկ Սարգսյանի կարծիքով, մի քանի տարի հետո կվերանա, և այն կդառնա քաղաքի կարևոր օղակներից մեկը, անկենդան շունչը կանաչ տարածքների հաշվին կենդանություն կստանա: Համամի՞տ եք:

-Տեսականորեն հնարավոր է, այսինքն`լավ ճարտարապետական լուծումների դեպքում հնարավոր է ամենատխմար իրավիճակի համար լուծում գտնել, և Հյուսիսային պողոտան տվյալ դեպքում դա է: Այսինքն`եթե ես լինեի ճարտարապետ, և իմ նախագծած փողոցը կառուցումից հինգ տարի հետո դեռևս այդքան անմարդաբնակ լիներ, ես ուղղակի մասնագիտությունս կփոխեի, հատկապես եթե ես ունեմ հսկայական միջոցներ այլ բիզնեսով զբաղվելու համար: Սա Հյուսիսային պողոտայի ճարտարապետությանը շատ լավ պատասխան է: Բայց քանի որ Հյուսիսային պողոտան շատ պարզ ֆունկցիոնալ նշանակություն ունի, այն կապում է քաղաքի երկու հրապարակները, օգտագործվում է, և դա բնավ ճարտարապետի արժանիքը չէ, որ մարդիկ քայլում են, այլ նրա չարաժանիքն է որ այդպես են քայլում: Սա ճարտարապետի համար ամենամեծ ապտակն է, երբ քո նախագծած պողոտան չի օգտագործվում:

Հիմա նախատեսում են բարեկարգել Խաչատուր Աբովյանի հրապարակը, ես կոչ եմ անում երևանցիներին, որ հասնեն, չթողնեն, այլապես Նարեկ Սարգսյանի ձեռքով այլանդակվելու է ևս մեկ ստացված հրապարակ:

-Քաղաքում դեռ շարունակվում են գլխավոր փողոցների շենքերի թարմացման ներկա աշխատանքները: Ըստ Ձեզ` ուզում էին վարդագո՞ւյն քաղաք ստեղծել: Մեծ աղմուկ բարձրացավ հատկապես բժշկական համալսարանի գույների շուրջ:

-Եթե այս ամբողջը լիներ բաց, թափանցիկ, և ժամանակ տային ճատարապետներին՝ ճիշտ կերպով մասնակցելու, կարող է շատ սխալներ չլինեին: Նորից եմ ասում` կան մի քանի չափանիշներ, որոնցով կարելի էր առաջնորդվել. կան հուշարձանային շենքեր, որոնք պետք է պահպանեն իրենց սկզբնական տեսքը: Օրինակ` Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի շենքերը, որոնք հուշարձանների ցուցակի մեջ են ընդգրկված, որպես սպիտակ շենքեր, դրանք պետք է պահպանել նախնական գույնով, այլապես օրենքի խախտում կլինի: Երկրորդ դեպքն այն է, որ այդ շենքերը հուշարձան չեն, բայց եթե գունազարդման մասնագետը քիչ թե շատ պատկերացում ունի այդ ժամանակաշրջանի ճարտարապետության մասին, ապա իրեն նման բան իրականացնել թույլ չի տա… հատակապես Բժշկական համալսարանի շենքը, Անատոմիկի շենքը, որոնք այսօր ծիծաղելի տեսք ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում