Saturday, 20 06 2026
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

Արայիկ Հարությունյանը «խելացի քաղաքացի» ունենալու բանալին տեսնում է կրթական ոլորտում

Արհեստական բանականության ցանկացած գործիք մարդուն կարող է և՛ խելացի, և՛ խելագար դարձնել: Նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Սիլիկոնյան սարեր» համաժողովի շրջանակներում կազմակերպված «Խելացի քաղաքացի» խորագրով պանելային քննարկման ընթացքում:

«Արհեստական բանականությունը հերթական գործիքն է տարբեր իրավիճակներին լուծում տալու համար: Ցանկացած նման գործիք մարդուն կարող է և՛ խելացի, և՛ խելագար դարձնել: Օրինակ՝ բժշկական խնդրի վերաբերյալ որևէ հոդված ընթերցող մասնագետները կարող են շատ տարբեր ընկալել այդ տեղեկատվությունը, այդպիսով՝ կամ բուժել, կամ սպանել բուժառուին: Եթե նախկինում մեծ քանակությամբ ինֆորմացիա էին փոխանցում որպես սկզբնաղբյուր, ապա հիմա պետք է սովորեցնենք՝ ինչպես ճիշտ օգտագործել տեղեկատվության սկզբնաղբյուրները»,- նշեց Հարությունյանը:
լորտի զարգացման մեջ են:

«Digital citizen-ն ու smart citizen-ը տարբեր բաներ են: «Խելացի» քաղաքացի ունեցել ենք և՛ նախնադարում, և՛ հին Հռոմում, և՛ միջնադարում, և՛ հիմա: Հիմա այն գործիքները, որով «խելացի» քաղաքացին պետք է առաջընթաց, զարգացում ունենա և իր հասարակությունը զարգացնի, թվային են: Հին Հռոմի քաղաքացին այդ ժամանակ եղած գործիքներն էր կիրառում, ինքը smart էր դրանով: Հիմա նույն պրոցեսներն են: «Խելացի» քաղաքացի ունենալու բոլոր գաղտնիքները կրթական համակարգում են, որը հընթացս փորձել է ադապտացվել և նոր առաջնահերթություններ թելադրել հասարակությանը»,- ասաց Հարությունյանը:

Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է կրթական համակարգը հարմարեցնել ստեղծված իրավիճակին:

«Նախորդ դարում՝ ինֆորմացիայի աղբյուրների հասանելի չլինելու պայմաններում, մենք ստիպված էինք բազմաթիվ բաներ հիշել: Դրանք կոշտ կրիչների, թղթերի վրա էին կամ նման ինֆորմացիան տիրապետում էր մեկ կամ երկու մասնագետ: Հիմա մեր չափորոշիչները պետք է փոխենք. ոչ թե ինֆորմացիայով ծանրաբեռնենք մեր քաղաքացուն, այլ սովորեցնենք ինֆորմացիոն բազմաթիվ աղբյուրներից, որոնք և ինչպես ճիշտ օգտագործել»,- մանրամասնեց Հարությունյանը:

Նա հիշեցրեց հանրակրթության ոլորտում նոր չափորոշիչների ներդրումը, որը 2026 թվականից վերջնական կներդրվի բոլոր դասարաններում: Այն, նրա խոսքով, այս միջավայրին և այս առաջնահերթությունները հաղորդելու նպատակ ունի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց՝ ՏՏ և ԲՏ ոլորտը երկրի համար գերակա ուղղություններ են, և կրթության ոլորտում էլ այն ուշադրության կենտրոնում է պահվում. կոնկրետ քայլեր են իրականացվում այս ոլորտը կրթական համակարգում զարգացնելու ուղղությամբ:

MXO_9651.JPG (541 KB)

«Այս ուղղությամբ մեր մասնագիտական կրթության համակարգում, բուհերում մենք ամեն տարի ներդնում ենք նոր մասնագիտություններ, որոնք թույլ կտան տեխնոլոգիաների ոլորտում ավելի արդյունավետ կրթություն ստանալ: Այս տարի սեպտեմբերից սկսել ենք արհեստական բանականության դասընթացը դպրոցներում: Դպրոցներում, երկրորդ դասարանում, դասավանդվում է թվային գրագիտության և համակարգչային գիտության նոր առարկա: Աշխատանքներ են տարվում բոլոր դպրոցներում լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ»,- նշեց նախարարը:

Նա հիշեցրեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որի ներդրումը սեպտեմբերից սկսվել է փուլային սկզբունքով:

«Խնդիր ենք դրել դպրոցում տալ գիտելիք, հմտություն, արժեք և դիրքորոշում, այսինքն՝ բացի որևէ ինֆորմացիա, փաստ սովորեցնելուց մենք պետք է սովորեցնենք ինչպես դա կիրառել և ինչպես վերաբերվել դրան»,- ընդգծեց նախարարը:

Անդրեասյանի խոսքով՝ նոր չափորոշիչի հիմնական մասը հենց տեխնոլոգիական կրթության բարելավումն է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում