Բրյուսելի ոստիկանությունը սպանել է քաղաքի կենտրոնում հոկտեմբերի 16-ի երեկոյան հրաձգություն իրականացրած և 2 շվեդի սպանած կասկածյալին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ կասկածյալը սպանվել է քաղաքի սրճարաններից մեկում։
Բելգիայի դատախազությունը հաստատել է միջադեպը, սակայն հավելել, որ առայժմ հնարավոր չէ հաստատել, որ տվյալ անձն է եղել հարձակվողը։
Միջադեպից հետո Բելգիայում հայտարարվել էր ահաբեկչության վտանգի բարձր մակարդակ։











































