ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հորդանանում հանդիպում է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Այս մասին տեղեկանում է BBC-ից։
Աբբասը, որի նստավայրը Հորդանան գետի արևմտյան ափին է, Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի քաղաքական հակառակորդն է։
Ամմանում Բլինքենը նաև կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլահի հետ։









































