Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

2012 թվականը շատ ծանր է լինելու վրացական դիվանագիտության համար. Գրիգոլ Վաշաձե

News Georgia-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-14- Թբիլիսիում տեղի է ունենում արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչների ավանդական հանդիպումը, որին մասնակցում է նաև երկրի բարձրագույն ղեկավարությունը։ Առաջին օրը նրանց ընդունել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Վաշաձեն հայտարարել է. «2012 թվականը շատ ծանր է լինելու վրացական դիվանագիտության համար։ Պետք է լուծել բազմաթիվ առաջադրանքներ, ինչը կրկնապատիկ ջանքեր է պահանջում։ Արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն աշխատավայրեր կվերադառնան իրենց առջև դրված առաջնահերթությունների ու առաջադրանքների հստակ գիտակցմամբ։

Նրանց հետ հանդիպման ժամանակ նախագահն ուշադրություն է հրավիրել այն բարդ մարտահրավերների ու խնդիրների վրա, որոնք 2012 թվականին դրվելու են Վրաստանի առջև։ Նա խնդրել է, որ բոլորն անխտիր իրենց մեջ ռեզերվներ ու ռեսուրսներ գտնեն՝ սեփական աշխատանքը որակական այլ մակարդակի հասցնելու համար»։

Հիշեցնենք, որ երեկ էլ Վաշաձեն բարձրաձայնել էր Վրաստանի արտաքին քաղաքականության այն 4 առաջնահերթ ուղղությունների մասին, որոնց վրա հաջորդ տարի պետք է լուրջ աշխատանքներ տարվեն.

«Դրանցից առաջինը վերաբերում է Վրաստանում անվտանգ ու խաղաղ իրավիճակի ստեղծմանը, որպեսզի շարունակվեն ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական շինարարությունը։ Երկրորդը վերաբերում է ապաօկուպացման խնդրին. ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացրած տարածքներից՝ Աբխազիայից և Հարավային Օսիայից, և սկսվի խաղաղ գործընթաց։

Երրորդ առաջնահերթ ուղղությունը ներդրումների ներգրավումն է, իսկ չորրորդը՝ արագ տեմպերով եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում