Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Կահիրեում տեղի ունեցած՝ Արաբական լիգայի երկրների արտգործնախարարների նիստում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելուն խոչընդոտում է Իսրայելի կառավարության մենթալիտետը.
«Տարածաշրջանում խաղաղության հաստատելուն խոչընդոտում է իսրայելական կառավարության մտածելակերպը։ Իսրայելում մարդիկ ապրում են իրենց իսկ կառավարության շրջափակման մեջ։ Իսրայելի կառավարությունը վտանգ է ներկայացնում իսրայելցի ժողովրդի համար։
Թուրքիան չի վերադառնա Իսրայելի հետ նորմալ հարաբերություններին, քանի դեռ նա ներողություն չի խնդրել 2010 թվականի մայիսին «Ազատության նավատորմ»-ը գրոհելու համար, փոխհատուցում չի վճարել դրա համար, ինչպես նաև չի վերացրել Գազայի հատվածի շրջափակումը։ Յուրաքանչյուր երկիր պետք է վճարի իր իրականացրած ահաբեկչությունների համար։
Թուրքիան կարծում է, որ ոչ մի երկիր չի կարող իրեն վեր դասել միջազգային իրավունքից։ Իսրայելը չափն անցել է՝ համարձակվելով միջազգային ջրերում հարձակվել հումանիտար նավի վրա։ Թուրքիան կձեռնարկի հնարավոր ամեն բան՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ազատ նավարկության ապահովման համար։
Անհրաժեշտ է ճանաչել պաղեստինյան պետությունը։ Դա մեր պարտականությունն է։ Պաղեստինա-իսրայելական հարցն արդեն վերածվել է համաշխարհային մասշտաբի խնդրի։ Մենք աջակցում ենք պաղեստինյան ժողովրդի օրինական պայքարին։ Անհրաժեշտ է ՄԱԿ-ում հաստատել մեր պաղեստինցի եղբայրների դրոշը։ Թող Պաղեստինի դրոշը դառնա խաղաղության ու միասնության խորհրդանիշ»։









































