Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Իշխանությունը պատրաստվում է հակասահմանադրական գործողությունների

Այսօր մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանը: Այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք օրենսդրական նախագծերից ամենահետաքրքրականը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որն այս օրակարգ է ընդգրկվել լրամշակված տարբերակով: Նկատենք, որ այս օրենքի նախագիծը դեռևս 2007-ին Կառավարությունը ներկայացրել էր Ազգային ժողովի օրակարգ, այնուհետև 2009-ին ներկայացվել է լրամշակված տարբերակը, իսկ 2010-ին այն նորից ընդգրկվել է ԱԺ օրակարգում, սակայն այդպես էլ չի արժանացել քննարկման, և փաստացիորեն այս նստաշրջանում նորից հայտնվել է օրակարգում:

Բան այն է, որ այս օրենքի անհրաժեշտության մասին առավել շատ սկսեցին խոսել 2008թ. մարտի մեկի իրադարձություններից հետո: Հիշենք, որ հենց 2008-ի մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, արտակարգ դրություն հայտարարեց երկրում և մայրաքաղաք մտցրեց զինված ուժեր: Հաճախ է նշվում այն հանգամանքը, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի առկայությունը կօգնի նման իրավիճակներում առավել իրավաչափ գործել, և դրա գոյությունը վիճելի հարցերից խուսափելու հիմք կծառայի: Սակայն ինչպես շատ ու շատ օրենքներ, որոնք գրվում և ընդունվում են Ազգային ժողովի կողմից, այս մեկն էլ բացառություն չէ, և ծանոթանալով այս նախագծի կետերին` հստակ է, որ այն գրվել է որոշակի պատասխանատվությունից խուսափելու և ըստ ցանկության կիրառելու համար:

Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշվում է. «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին և այդ վտանգի վերացումն անհնարին է առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց և կազմակերպությունների` սույն օրենքով նախատեսված առանձին հիմնական իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների»:

Առաջին հայացքից չափազանց հասկանալի և ընդունելի մի սահմանում, սակայն երբ ցանկանում ես ճշտել, թե այդ որն է այն հանգամանքը, որը կարող է անմիջական վտանգ ներկայացնել ՀՀ սահմանադրական կարգին, միանգամից հազարավոր հարցեր են ծագում: Հստակ է մի բան, որ Կառավարությունն այս օրենքի նախագիծը մշակելիս առաջնորդվել է մի սկզբունքով` ինչքան հնարավոր է ընդհանուր դրույթներ գրել, որոնք էլ իրենց «արջի ծառայությունը» կմատուցեն: Բանն այն է, որ օրենքի նախագծում չկա անգամ մեկ կետ, որը կասի, թե որոնք են սահմանադրական կարգը վտանգող հանգամանքները, ինչն էլ նշանակում է, որ այս օրենքը կարելի է կիրառել ցանկացած ժամանակ և անգամ այն դեպքում, երբ իշխանությունների սիրտը արտակարգ դրություն ուզի:

Ավելին` նշված օրենքի նախագծում կան կետեր, որոնք այս իշխանությունները բավականին հաճախ իրականացնում են, և պարտադիր չէ, որ արտակարգ դրություն լինի: Մասնավորապես` նախագծի 7-րդ հոդվածում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող միջոցառումները և իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումներըսահմանելիս կան մի քանի կետեր, որոնց մենք ականատես ենք լինում անգամ առօրյա գործունեության ընթացքում: Օրինակ` 7.5 կետում ասվում է, որ արտակարգ դրության պայմաններում արգելվում կամ սահմանափակվում են ժողովներ, հավաքներ, ցույցեր, երթեր կամ այլ զանգվածային միջոցառումներ իրականացնելու իրավունքները: Նկատենք, որ 2008թ. հետո շուրջ երեք տարի Հայ ազգային կոնգրեսն իրավունք չուներ հանրահավաք անցկացնելու Ազատության հրապարակում, փաստացիորեն երկրի քաղաքական ուժի վերոնշյալ իրավունքը սահմանափակվել է, և դա արվել է այն պարագայում, երբ Հայաստանում արտակարգ դրություն չէր: Կամ նույն այդ հոդվածի 7-րդ կետով սահմանվում է, որ արտակարգ դրության պայմաններում հնարավոր է տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում և դրանց զննության իրականացում:

Կրկին պետք է խոսենք ՀԱԿ հանրահավաքների մասին և հիշենք, թե ինչպես են փակվում մարզերից Երևան տանող ճանապարհները և բոլոր տրասպորտային միջոցները զննության ենթարկվում: Անդրադառնանք նույն հոդվածի 11 և 13 կետերին, որոնցում համապատասխանաբար նշվում է. «տպագիր մամուլի ուսումնասիրություն, մասնավորապես` զանգվածային անկարգություն հրահրելու կամ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կամ ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ փոխելուն ուղղված կոչերի հրատարակության արգելման շրջանակում» և «օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կիրառման արգելում»: Թերևս ավելորդ է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ այս գործողությունները բացեիբաց չեն կատարվում, սակայն բոլորին էլ հայտնի է, թե ինչպիսի գրաքննության, ճնշումների, ինչպես նաև դատական գործերի առկայության պայմաններում են գործում հայաստանյան լրատվամիջոցները:

Այսինքն, այսքանից կարելի է եզրակացնել, որ մեր առօրյա կյանքն է արտակարգ դրություն, և վերոնշյալ օրենքի նախագիծը կարելի էր այլ կերպ անվանել:

Անդրադառնանք նաև այս օրենքի ամենացավալի կետերին` արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի կիրառման հարցին: Հիշենք, որ 2008թ. մարտյան տասը զոհերի և բազմաթիվ վիրավորների առկայությունը պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ իշխանությունները` խախտելով Սահմանադրությունը, զենք կիրառեցին խաղաղ ցուցարարների դեմ և ոտնահարելով Սահմանադրությունը` մայրքաղաք մտցրեցին զինված ուժեր: Այս օրնքի նախագիծը ևս նման նկրտումներ ունի և նախագծի 9-րդ հոդվածն ուսումնասիրելով` պարզ է դառնում, որ իշխանությունները, ոչ թե մեկ, այլ հազարավոր անգամ պատրաստ են «թքել» Սահմանադրության վրա, միայն թե պահպանեն սեփական աթոռն ու փրկեն սեփական կաշին: Այսպես` նախագծի 9-րդ հոդվածը` Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը, սահմանում է. «Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, պաշտպանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները»:

և նման կետ մտցվում է օրենքի նախագծում այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում ասվում է. «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին»։ Իսկ մեր Սահմանադրության մեջ հստակ նշված են այն դեպքերը, երբ կարելի է զինված ուժեր կիրառել: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը սահմանում է, որ «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին: Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։ Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ»: Նկատենք, որ Սահմանադրությունում զինված ուժերի կիրառման վերաբերյալ այլ կետ չկա: Իսկ ահա 8.2-րդ հոդվածը սահմանում է. «ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Քաղաքական հարցերում զինված ուժերը պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

Այսինքն, այս ամենից հետևում է, որ թե 2008-ի մարտին էր իշխանությունների գործողությունները հակասահմանադրական, թե այս օրենքի նախագիծն է հակասահմանադրական: Ավելին` բացի հակասահմանադրական նախագիծ լինելուց, այստեղ որևէ կերպ չի նշվում, թե այդ ինչպես են կիրառվելու զինված ուժերը: Իհարկե, արտակարգ դրության պայմաններում կարող են օգտագործվել բանակի տրանսպորտը, ֆիզիկական ներուժը, պահուստային սննդամթերքը, սակայն զինված ուժերի զինատեսակների կիրառման հարցը պետք է հստակեցվի, թե ինչպես և ինչ մասով է արտակարգ դրությանը մասնակցելու ՀՀ պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը և ազգային անվտանգությունը: Օրինակ «Ոստիկանության մասին» օրենքում պարտադիր նշվում է, թե ինչ բան է հատուկ միջոցը և որ դեպքերում է այն կիրառվում, այս նախագծում նման բան ընդհանրապես չկա, և միայն ընդհանուր ու վերացական դրույթներ են, որոնց տակ կարելի է ցանկացած միջոցառում անցկացնել և ցանկացած ուժեր ներգրավել:

Այսինքն, եթե վաղն այս իշխանությունները զգան, որ իրենց աթոռներին վտանգ է սպառնում, ապա անգամ փոքրաթիվ պիկետը կարող են դիտարկել որպես վտանգ սահմանադրական կարգին և, հայտարարելով արտակարգ դրություն, օգտագործել «ոստիկանության, պաշտպանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները» (այսպես է գրված օրենքի նախագծում-խմբ.) և այնուհետեև հեշտությամբ մարսել իրենց հակասահմանադրական գործողությունը` պարզապես հղում կատարելով վերոնշյալ օրենքին: Փաստացիորեն, օրենքի նման նախագծերով, որն անկասկած կընդունվի, եթե վերևից նման հանձնարարական գա ԱԺ պատգամավորներին, իշխանությունն իր հակասահմանադրական քայլերի համար քաղաքական «ԱՊՊԱ» է ցանկանում ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում