Monday, 15 06 2026
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին

Ամենակարևոր խաղը․ Ինչպես հաղթել Լատվիային․․․

Ժամեր անց Ռիգայում տեղի կունենա 2024 թվականի Եվրոպայի առաջնության Լատվիա-Հայաստան հանդիպումը։ Խաղ, որը լինելու է համայն հայության ուշադրության կենտրոնում։ «Համաձայն եմ, որ Լատվիան վատ թիմ չունի։ Նրանք լավ խաղացին նաև Ուելսում և կարծում եմ, որ Թուրքիայի դեմ տնային խաղում էլ արժանի չէին պարտության։ Մեր դեմ ևս լավ ելույթ ունեցան Երևանում։ Հասկանալի է, որ մարդիկ ունեն ամբիցիաներ և ցանկանում են միավորներ վաստակել։ Լինելու է շատ ծանր հանդիպում։ Էդգար Սևիկյանից տպավորությունները լավն են, ես նախկինում ևս զրուցել էի նրա հետ։ Շատ շփվող տղա է, լավ ենք հաղորդակցվում, և նա ինձ հասկանում է։ Կարևոր է, որ նա հասկանա մեր խաղի սկզբունքները և այն, որ ազգային հավաքականը մի քիչ այլ է։ Ասել եմ, որ երկրի առաջնությունում ու ազգային թիմում խաղալը շատ տարբեր է։ Մենք կենտրոնանում ենք յուրաքանչյուր առանձին խաղի վրա։ Գլխավորելով Հայաստանի հավաքականը՝ ես ասացի, որ մեր գլխավոր նպատակը Եվրոյի ուղեգիր նվաճելն է։ Սակայն մենք խաղում ենք հանդիպումից հանդիպում և հիմա չենք նայում մրցաշարային աղյուսակին։ Այսօր ամենակարևոր խաղն է։ Ամեն բան կախված է դրանից», – նախախաղային մամուլի ասւոլիսի ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Այս պահին Հայաստանի ազգային թիմը երրորդն է ենթախմբում և ժամեր անց կարող է կարևորագույն քայլ կատարել դեպի մեծ նպատակ։ Մեր հավաքականը մոտիվացված է և ունի երկրպագուների աննախադեպ աջակցություն: Այուամենայնիվ, Լատվիային հաղթելու գլխավոր նախապայմանը անկախ քաղաքական տարաձայնություններից և հայացքներից, մեկ մարդու պես տղերքի կողքին կանգնել է։ Յուրաքնչյուր երկրպագու, յուրաքանչյուր հայ Երևանից թե Փարիզից, Լոս Անջեցելսից թե Թեհրանից պետք է անթերի կատարի 12-րդ խաղացողի պարտականությունը։ Այո խաղալու ենք դրսում, բայց այնուամենայնիվ մարզադաշտում Լատվիայի հավաքականի երկրպագուներրի ճնշման պայմաններում տղերքն ունենալու են մեր աջակցության կարիքը։ Վճռորոշ՝ կարևորագույն խաղերում մրցակցին մենք կարող ենք հաղթել ունենալով այդ մեկ խաղացողի առավելությունը։ Այսօր խաղադաշտ դուրս եկած յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր հերթին պարտավոր է ապացուցել, որ մեր հավաքականում դրական փոփոխություն, այնուամենայնիվ, տեղի են ունեցել: Ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստը պետք է գիտակցի, որ խաղից հետո հաշվետու է երկրպագուին: Սա ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր խաղում մեր հավաքականը պարտավոր է հաղթել: Պարզապես պետք է խաղալ այնպես, որ սեփական խղճի առաջ մաքուր լինելով, պարզ ճակատով կարողանաս շնորհակալություն հայտնել աջակցության համար: Ցավոք, եղել են նախադեպեր, երբ մեր ֆուտբոլիստները «գլուխները կախ» շտապել են դեպի ավտոբուսը: Ինչևէ, եղած եղած է, և հիմա ժամանակը չէ խոսելու նեգատիվ երևույթների մասին, որոնք անցյալում են: Վերջին օրերին շատ էր խոսվում գլխավոր մարզչ Ալեքսանդր Պետրակովի դերի մասին:

Այո, մարզչից շատ բան է կախված, և կան մասնագետներ, որոնք կարճ ժամանակում բարձր արդյունքներ են ապահովել: Այս պահին, սակայն, մեր իրականությունում առաջնահերթը ֆուտբոլիստների ենթագիտակցությունն է: 2007 թվականին Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հանդիպումներ անցկացրեց Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Մեր ֆուտբոլիստները խաղադաշտում ներդրեցին ողջ ներուժը և, կարելի է ասել, գլխից վեր ցատկեցին: Այդ հանդիպումներում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների ենթագիտակցության մեջ լուսահոգի մարզիչ Յան Պորտերֆիլդն էր, որը տառապում էր քաղցկեղով, սակայն ծանր վիճակում, մահվան շեմին կանգնած էր Հայաստանի հավաքականի կողքին: Այսօր այն բացառիկ դեպքերից է, երբ հասարակությունը կանգնած է ազգային հավաքականի կողքին:

Այսօր մեր ֆուտբոլիստներն ունեն հնարավորություն՝ ապացուցելու, որ հասարակության մի մասնիկն են: Քննությունը պատշաճ կերպով հանձնելու համար կան նախադրյալներ: Այո, կան կադրային որոշ խնդիրներ։ Նման խնդիրներ լինելու են միշտ: Այսօր մեր խնդիրն է ոչ թե խնդիրների մասին հիշատակելը, այլ խնդիրները հաղթահարելով արդյունքի հասնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում