2011 թ. առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 67 մլն 743 հզ. դոլար: Դրանից արտահանումը կազմել է 30 մլն 473 հզ. դոլար, իսկ ներմուծումը`37 մլն 270.7 հզ. դոլար:
Հայաստանից Վրաստան հիմնականում արտահանվում է հանքային վառելիք, յուղեր, աղ քարեր, պլաստմասա, միս, համեմունքներ, դեղագործական արտադրանք, կահույք, ձուկ և այլն:
Վրաստանից Հայաստան ներմուծվում են կենդանիներ, պարարտանյութեր, ընկույզ, ցիտրուսային մրգեր, սարքավորումներ և այլն:







































