Խումբը, որը ներկայացնում է քահանա-պեդոֆիլների զոհերի շահերը, Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի և Վատիկանի ևս 3 պաշտոնական ներկայացուցիչների դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան: Հայցվորների կարծիքով` նրանք բոլորը մեղավոր են մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար:
Երեքշաբթի օրը Survivors Network of those Abused by Priests խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև Center for Constitutional Rights իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հայցադիմումը ներկայացրել են Հաագայի Միջազգային քրեական դատարան: Դիմումի տեքստում ասված է, որ Վատիկանի իշխանավորներն ընդունել և թաքցրել են անչափահասների նկատմամբ գործած հանցանքները:












































