Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակտիվորեն միջամտել է պաղեստինա-իսրայելական սրման շուրջ բանակցային գործընթացին։ Անկարան պատրաստ է աջակցել կողմերին հրադադարի որոշում կայացնելուց հետո․ երեքշաբթի գրել է Hürriyet թերթը։
Թուրքիան դիվանագիտական խողովակներով Իսրայելին և Պաղեստինին տեղեկացրել է հակամարտության կարգավորման հարցում միջնորդ դառնալու իր պատրաստակամության և հակամարտ կողմերի ղեկավարների հանդիպումը կազմակերպելու մասին․ «ՌԻԱ Նովոստի»–ին ավելի վաղ հայտնել էր Անկարայում դիվանագիտական աղբյուրը։