Tuesday, 16 06 2026
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Իսրայելում պատերազմի ֆոնին Էրդողանը «հիշել» է Զանգեզուրը

Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունը Հայաստանի հետ, եթե Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» և կատարի մյուս խոստումները: Այդ հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ կառավարության նիստից հետո: Տևական ժամանակ Հայաստանի հանրությունը «թեթևացած շունչ էր քաշել» Էրդողանի այն հայտարարությունից, որ, եթե Հայաստանը չի տա ճանապարհ, ապա հոգ չէ՝ Նախիջևանի և Ադրբեջանի, ասել է թե Թուրքիայի ու Ադրբեջանի կապը կանցնի Իրանի տարածքով և Իրանը համաձայն է դրան: Ավելին, օրերս էլ Ադրբեջանն ու Իրանը արեցին կամրջի և ճանապարհի հիմնարկեք, որով պետք է տեղի ունենա կապը:

Այժմ սակայն, Էրդողանը վերստին հիշեցնում է «զանգեզուրյան միջանցքի» և այլ «խոստումների» մասին: Թե որոնք են «մյուս խոստումները, ոչ ոք չգիտե, և կարող են լինել լոկ ենթադրություններ: Երևանը պարբերաբար հայտարարում է, որ չի տվել որևէ խոստում և իրերի դրությունն այն է, ինչ կա հրապարակավ: Այդ ամենով հանդերձ, ինքնին փաստը, որ Էրդողանը շարունակում է հայտարարել այդ մասին, արդեն իսկ վկայում է թուրքական օրակարգում հարցի շեշտադրվածության մասին: Դրա առնչությամբ, Իրանի տարածքով ճանապարհի վերաբերյալ հայտարարությունից հետո տարբեր առիթներով խոսել և գրել եմ, որ դա բոլորովին չի կարող նշանակել Թուրքիայի հրաժարում Հայաստանի տարածքով Ադրբեջանին կապող ճանապարհից, որովհետև դա կնշանակի հրաժարում թուրքական ռազմավարությունից, որը գծագրվում է մինչև Կենտրոնական Ասիա: Էրդողանի նոր հայտարարությունը վկայում է այդ մասին:

Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ Էրդողանը «զանգեզուրյան միջանցքի» առնչությամբ Հայաստանի ինչ որ «խոստման» մասին հայտարարում է հոկտեմբերի 7-ին բռնկված արաբ-իսրայելական փաստացի նոր պատերազմի պայմաններում, որն իր ներկայիս մասշտաբով անկասկած խոսում է բավականին տարածական լինելու և ռեգիոնում փոփոխությունների բերելու հնարավորության մասին: Դրան զուգահեռ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինն է խոսում «Մեղրու երթուղու» մասին, նշելով, թե դրա իրագործումը կնպաստի ռեգիոնալ կայունությանը: Զուգահեռ, ճանապարհների հարցը մոտենում է բրյուսելյան եռակողմ հանդիպմանը, որ սպասվում է հոկտեմբերի վերջին, ինչպես Գրանադայում ազդարարեց ԵԽ նախագահ Միշելը:

Հայաստանը պնդում է, որ չի կարող լինել որևէ արտատարածքային ճանապարհ և հաղորդակցությունը պետք է ապահովվի պետությունների ինքնիշխանության ներքո: Եթե Ադրբեջանը 2021 թվականի դեկտեմբերին Ալիևի՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց այն մասին, որ Լաչինի և այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքները» պետք է ունենան նույն ռեժիմը, ապա այսօր արդեն Ադրբեջանը չունի այդպիսի հարցադրման որևէ հիմք: Այս դեպքում հարց է առաջանում, թե ո՞րն է խնդիրը, ինչու՞ ուրեմն ճանապարհների առնչությամբ չեն կայացվում որոշումներ: Սակայն, այստեղ էլ պատասխանը թերևս բավականին պարզ է: Որովհետև ճանապարհ, հաղորդակցությունների ապաշրջափակում ասվածի ներքո աշխարհաքաղաքական մեծ խաղն է, կովկասյան խաչմերուկի «պարեկության» համար պայքարը, որտեղ ճանապարհների բացումը, ապաշրջափակումը միաժամանակ հետաքրքրում է բոլոր խոշոր խաղացողներին, սակայն միևնույն ժամանակ չի հետաքրքրում ոչ մեկին, եթե այդ բացումը չի կատարվելու հենց իր «պարեկությամբ»: Եվ այստեղ է խնդիրը, որը ստեղծում է փակուղի և կուտակում վտանգավոր լիցքեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում