Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ վերականգնել են վերահսկողությունը երկրի հարավում գտնվող բոլոր բնակավայրերի վրա։ Ինչպես տեղեկանում է BBC-ից, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Դանիել Հագարին։
Սակայն նա միևնույն ժամանակ հայտնել է, որ պաղեստինցի առանձին զինյալների հետ Իսրայելի տարածքում բախումները դեռ շարունակվում են։
Ավելի վաղ ԻՊԲ-ից հայտնել էին, որ Իսրայելի տարածքում 7 կամ 8 վայրերում դեռ մարտեր են ընթանում։












































