2011 թ. մայիսին 140 միլիոն ամերիկացի այցելել է Facebook սոցիալական ցանց՝ այնտեղ անցկացնելով մոտ մեկ միլիարդ ժամ: Այս մասին ասվում է Nielsen ընկերության հետազոտության մեջ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր օգտատեր Facebook-ում ամսական միջինը ծախսում է 6.5 ժամ: Հիմա այդ սոցիալական ցանցում գրանցված է 750 միլիոն օգտատեր, որոնք միջինն ունեն 130 ընկեր: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Google-ի ծառայություններից օգտվելիս մարդիկ ծախսում են ամսական 12.5 մլրդ րոպե: Այս ցուցանիշով Google-ը երրորդ տեղում է Facebook-ից և Yahoo!-ից հետո: Google+ սոցիալական ցանցում արդեն գրանցվել է 30 միլիոն օգտատեր: Նշվում է նաև, որ սոցիալական ցանցերից հիմնական օգտվողները 18-34 տարեկան են, իսկ 5 օգտատերերից 2-ը համացանցից օգտվում են սմարթֆոնների միջոցով:











































