Գրանադայում արձանագրվեց վճռականություն ԵՄ-ի՝ Հայաստանի կողքին լինելու և համապարփակ աջակցություն ցուցաբերելու հարցում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵՄ-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ Իրինա Ղուլինյան-Գերցը։
Ըստ Ղուլինյան-Գերցի՝ Գրանադայում Հայաստանը երեք կարևոր հարցերում ստացավ ուղերձ։ Ղուլինյան-Գերցը կարծում է, որ պետք է ընդունել, Հայաստանը համաժամանակյա չի կարող ամեն ինչ վերափոխել. «ՌԴ-ի հետ հարաբերությունները ոչ թե պետք է հիմնահատակ խզել, այլ պետք է վերանայել»։










































