Գուգլի և յանդեքսի քարտեզներում հայկական բնակավայերի անուններն են փոխվում. Պատկան մարմինները անելիք ունեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս, քարտեզագետ Արտակ Փիլոյանը։
Փիլոյանի խոսքով՝ Յանդեքսի քարտեզներում հայկական բնակավայերի անունների փոփոխությունը սպասելի էր։ Ըստ քարտեզագետի՝ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում. Ալիևը ապահովագրում է իրեն. «Դեմարկացիա ու դելիմիտացիա պետք է սկսել այն ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը հետ քաշվեն ՀՀ սուվերեն տարածքից։ Եթե անկլավները մնան, կոնֆլիկտները շարունակվելու են։ Դիվանագիտական հարթակներում պետք է ճնշումներ գործադրել, մինչև Բաքուն հետ քաշի իր զորքերը։ Հայաստանի 29.800 քկմ տարածքը դիվանագիտական թիվ է, իսկ իրականության մեջ տարբեր է»։










































