ՌԴ-ն խստացրել է հայկական կոնյակի վրա վերահսկողությունը. երևույթը նոր չէ, բայց քաղաքական է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ Կոնյակի մասով ռուսական շուկայում 95 տոկոսից իջել ենք 70-ի, գինու մասով 90-ից՝ 60. «Ռուսական շուկայից միշտ գայթակղիչ առաջարկներ են լինում և մենք հաճախ չենք կարողանում դիվերսիֆիկացնել։ Ռուսական շուկան անսահման է, բայց լուրջ թերություններ ունի և ստիպում է քեզ լինել ստորին հատվածում։ Հայաստանի ճանապարհը բարձրաժեք կոնյակների արտադրությունն է»։










































