«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը` Beeline) աջակցեց Գարեգին Նժդեհի 125 ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացմանը: Գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված հայ քաղաքական գործչի հոբելյանին, բացվեց այսօր «Ակադեմիա» ցուցասրահում, Բաղրամյան 24 հասցեով:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Աշխարհի հայ նկարիչների միավորման նախագահ Ղազար Միրզոյանը: «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը ներառում է ցուցահանդեսին ներկայացված 50 արվեստի գործ:
«Կորպորատիվ սոցիալական քաղաքականության ծրագրերի շրջանակում մեր ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդներին, մշակույթին, տեխնոլոգիանների զարգացմանն ու կրթական ծրագրերին` միավորելով այն «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո: Սակայն, երբ մեզ հնարավորություն է ընձեռվում աջակցելու այնպիսի միջոցառումների անցկացմանը, ինչպիսին այսօրվանն է, մենք առանձնահատուկ հպարտություն ենք զգում: Գարեգին Նժդեհի կերպարը` սերունդների համար Հայրենիքին ծառայելու վառ օրինակ է, և համոզված եմ, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ կհիշի Նժդեհին, կառաջնորդվի նրա պատգամներով, աճող սերունդն էլ ավելի խորը կընկալի նրա մեծությունը», – նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են. ՀՀ Կառավարությունը, Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների Միավորումը:






































