
Հռոմի կանոնադրությունը ՀԱՊԿ անդամ երկրներից վավերացրել է Տաջիկստանը:
1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագծի քննարկմանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ հետխորհրդային երկրներից որո՞նք են վավերացրել Հռոմի կանոնադրությունը:
«Երկու երկիր կա, որ վավերացրել է՝ Վրաստանը, որը կանոնադրությունը վավերացրել է դեռ 2004 թվականին և Տաջիկստանը, որը հանդիսանում է և ԱՊՀ անդամ, և ՀԱՊԿ անդամ, վավերացրել է 2002 թվականին»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը: