Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Արևելյան Դավոսի» համաժողովում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-10-ը մասնակցեց «Արևելյան Դավոսի» XXI տնտեսական համաժողովին։ Նոր դարաշրջանում աշխարհի ռազմավարական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական և էթնիկ մարտահրավերները քննարկելու առաքելություն ուներ միջազգային այս հավաքը, որին ներկա էին եվրոպական երկրների նախագահներ ու նախարարներ, քաղաքական գործիչներ ու դիվանագետներ, գիտնականներ ու լրագրողներ։

Համաժողովի շրջանակներում, ի թիվս թուրքական, ադրբեջանական և սլովակ մասնակիցների, Հովհաննիսյանն արծարծեց Լեռնային Ղարաբաղի անկախության ու տարածաշրջանային անվտանգության թեման։ Նա իր դիտարկումները ներկայացրեց նաև մարդկության դեմ հանցագործությունների, եվրոպական մայրցամաքում միջպետական հաշտեցման, ԱՊՀ ապագային նվիրված մասնագիտացված հանձնախմբերի քննարկումների ընթացքում։

Համաժողովում Հայաստանն ակտիվորեն ներկայացնում էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանը և Արտակ Դավթյանը, Սլավոնական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը, Բիզնեսի ու զարգացման կովկասյան ցանցից Արտյուշ Մկրտչյանը և Եվրոպայում հայկական միավորումների համաժողովի նախագահ Աշոտ Գրիգորյանը։

Համաժողովի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը զրույց ունեցավ եվրոպական երկրների մի շարք պետական գործիչների ու մասնագետների հետ, իսկ Նովիյ Սաչում հանդիպեց Երիտասարդ առաջնորդների վեցերորդ տնտեսական համաժողովի շուրջ 200 մասնակիցների։

Մինչև Հայաստան վերադառնալը Հովհաննիսյանն այցելեց Կրակով և տեղի շաբաթօրյա հայկական դպրոցում հանդիպեց համայնքի ակտիվիստներին, ուսուցիչներին ու աշակերտներին։ Քաղաքում տեղակայված հայկական խաչքարի առջև նա հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման զոհերի հիշատակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում