Գիտնականները արևային համակարգից դուրս հայտնաբերել են 50 նոր մոլորակներ, որոնցից մեկը հնարավոր է՝ պիտանի լինի կյանքի համար: Այս բացահայտման մասին հայտարարվել է ԱՄՆ Վայոմինգ նահանգի Մորան քաղաքում տեղի ունեցած գիտական համաժողովի ժամանակ: Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը:
Գիտնականների խմբի ղեկավար Ֆրանչեսկո Պեպեն ասել է, որ հայտնաբերված մոլորակի մթնոլորտը շատ նման է Երկիր մոլորակի մթնոլորտին, այսինքն՝ կազմված է թթվածնից, ածխաթթու գազից և ազոտից: Բացի այդ, մթնոլորտում կան առնվազն 50% ամպեր, որոնք մեղմում են հարևան աստղի ճառագայթումը, ինչպես նաև թույլ են տալիս հեղուկ վիճակում պահել մոլորակի ջրային ռեսուրսները: Գիտնականներն այս մոլորակը կոչել են ռուսական բաղնիք, որտեղ անսահման քանակությամբ տաք գոլորշի կա:
Մոլորակն ունի HD85512b անունը, գտնվում է Առագաստի համաստեղության մեջ գտնվող մեկ այլ համակարգում և պտտվում է սեփական արևի շուրջը: Նոր մոլորակի հեռավորությունը Երկրից 35 լուսային տարի է: Տարին այնտեղ տևում է մոտ 60 օր:









































