Մալայզիայի Ջոխոր նահանգի իշխանությունները որոշում են ընդունել այցելուներին ծխախոտ ծխելով զվարճացնող օրանգուտանգին տեղափոխել այլ կենդանաբանական այգի այդ կախվածությունից նրան բուժելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Շիրլիին, ինչպես նաև մի շարք այլ կենդանիների կտեղափոխեն Մալաքյան կենդանաբանական այգի, այնուհետև Շիրլիին կտեղափոխեն վերականգնողական կենտրոն, որտեղ օրանգուտանգներն ապրում են ազատ պայմաններում և հնարավորություն չունեն կրկնելու մարդկանց վատ սովորությունները:







































