Ինչպես այսօր հայտարարել է Ռուսաստանի ազգային անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, 2025 թ. Ռուսաստանի աշխատունակ բնակչության թիվը կկրճատվի առնվազն 10 միլիոն մարդով: Նրա խոսքերով` իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ այլևս սպառված են երիտասարդ և հասուն տարիքային խմբում տնտեսական ակտիվության ավելացման ռեսուրսները:
«Սա պահանջում է նոր լուծումներ և միջոցներ, որոնք թույլ կտան ներգրավել նոր, բարձր որակավորմամբ աշխատուժ, այսպես կոչված՝ միջին դասի ներկայացուցիչներին, որոնք ունակ են լուծել արդիականացման խնդիրները»,- նշել է Պատրուշևը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:







































