
ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։
Այս մասին գրել է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները խրախուսում են անհայտ կորածներին գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում է և սպառնում զանգերով ու sms-ներով։
Սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա անվտանգության երաշխիքներ, եթե մնա Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասված է գրառման մեջ: