Tuesday, 03 10 2023
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը
էլեկտրաէներգիայի անջատման հասցեները հոկտեմբերի 4-ի համար
00:35
Ողջունում եմ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի հետ կապված որոշման ընդունումը. Կոլոննա
Երեք նախագահների Բաքու տեղափոխումը աննկարագրելի ծանր իրողություն է. Արման Բաբաջանյան
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջև
«Փոխօգնություն, նվիրում, պրոֆեսիոնալիզմ»․ Ավանեսյանի գրառումը
Մեզ նոր ֆունդամենտ է պետք, որ գնանք առաջ
«ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ չեն դրել»․ Արարատ Միրզոյան
Խանքենդիում եմ, ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի․ Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած արցախցին Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ
Ֆրանսիան ցայսօր չգիտի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին պաշտպանական ոլորտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանն ու Զիմբաբվեն կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
Արցախից ՀՀ մուտք գործած անձանց 95 տոկոսը հաշվառվել է
23:00
«Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները եռակողմ համաձայնագրի շրջանակներում»․ Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին
ՄԱԿ-ի հետ պետք չէ վիճել, պետք է ուղի գտնել՝ հաշվի առնելով իր թուլությունները՝ օգտվել
22:10
Պաշտոնապես գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «07»-ը. կան տուժածներ
Podcast կարևորի մասին
Այս հանգրվանին հասցնելու համար պետք է տառապես իդիոտիզմով կամ սուր ամնեզիայով
21:45
Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում
«Ֆրանսիան համաձայնություն է տվել Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը»․ Կատրին Կոլոննա
«Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում»․ վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
21:30
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
ՊԲ հրամանատարը խաբեությամբ փախել է պատերազմից
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր
ՌԴ-ն պարտվեց Արևմուտքի՞ն․ Ինչ է տեղի ունենալու Հռոմի ստատուտի վավերացումից հետո
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել
Մետրոպոլիտենի գնացքների միջև միջակայքը ՝ գերբեռնված ժամերին կազմում է 5 րոպե 30վրկ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակությանը:

«Հայաստանը մեծապես արժեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի խորհրդարանում:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւերի ընդունումը: Նա հույս է հայտնել, որ չեխ գործընկերները կշարունակեն աջակցել հայ ժողովրդին եւ նպաստել ռազմագերիների վերադարձին:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ հինգ տարի դադարից հետո վերաբացվել է Պրահա-Երեւան օդային հաղորդակցութունը: Նա համոզմունք է հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա մի շարք ոլորտների զարգացման համար:

Արժեւորելով Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի միջեւ ծավալված արդյունավետ համագործակցությունը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Չեխիայի Սենատի փոխնախագահի հրավերով հոկտեմբերին այցելելու է Չեխիա: Նա հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Յանա Կրուտակովան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ եւ օրակարգ՝ ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցություն:

Քննարկվել են համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում