Ընտրություններին քիչ մասնակցությունը համաեվրոպական ժողովրդավարությանը պատուհասած մարտահրավեր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավագետ Արտաշես Խալաթյանը:
Խալաթյանի խոսքով` ընտրությունները ճգնաժամ են ապրում գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրներում. «Ընտրություններին մարդիկ կուսակցություն են ձեռք բերում որպես ապրանք: Հայաստանում ընտրական մշակույթը սաղմնավորման փուլում է. այս ընտրությունները ավելի ծրագրային են»: