WikiLeaks-ը հրապարակել է 2005թ. թվագրված մի փաստաթուղթ, որտեղ խոսվում է այն մասին, որ Al-Jazeera հեռուստաընկերության տնօրեն Ուադդահ Հանֆարը համագործակցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ:
Պարզվել է, որ ամերիկյան հատուկ ծառայություններն ուշադրությամբ հետևում են, թե ինչպես է մատուցվում ամերիկյան քաղաքականությանն ու շահերին վերաբերող տեղեկատվությունը Al-Jazeera-յի եթերում:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Հանֆարը 2005թ-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ներկայացուցիչների հետ և քննարկել Al-Jazeera-յի եթերում հայտնված ինչ-որ տեղեկատվություն, ինչից 2-3 շաբաթ անց տեղեկատվությունը հանվել է հեռուստաընկերության պաշտոնական կայքէջից:









































