Իրանի հստակ դիրքորոշումը պարզ է, հայերը արդեն կարող են շատ բան ակնկալել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը:
Քեշիշյանի խոսքով՝ Իրանը շահագրգռված է Հայաստանի միջազգային սահմանների պահպանման հարցով․ «Իրանի շարժերը զսպեցին ադրբեջանական կողմին: Իրանական զինուժի քայլերը ավելի առաջ են քաղաքական այրերի քայլերից: Իրանի շահավետ չէ, որ տարածաշրջանում լինեն քայլեր, որոնք կխաթարեն Իրան-Հայաստան սահմանը»:








































