Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Երևանի ավագանին ամփոփեց 11-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ավարտելով հնգամյա գործունեությունը

Երևանի ավագանին սեպտեմբերի 12-ի նիստով ամփոփեց 11-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ավարտելով հնգամյա գործունեությունը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ավագանու որոշմամբ՝ Թումանյանի անվան այգում կտեղադրվի հայ մեծանուն նկարիչ-քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հեղինակած «Որս» քանդակը: Նախագծի նպատակն է Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկ անգամ ևս արժեվորել ու հանրահռչակել մեծանուն մտավորականի ժառանգությունը:

Իսկ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյեի արձանը: Երևանի ավագանու որոշմամբ քանդակի տեղադրման վայր ընտրվեց Ազնավուրի անվան հրապարակը: Հարկ է նշել, որ հուշարձանի համար կհայտարարվի նոր մրցույթ:

«Ավագանին այսօր որոշակի սահմանափակումներ ու պայմաններ է սահմանել մայրաքաղաքի հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնելու համար: Միջոցառումների ու տարբեր նախաձեռնությունների ընթացքում մարդկանց անվտանգության ապահովմանն ուղղված հստակ պահանջներից բացի, միջոցառումների ընթացքում ուղեկցվող ձայնի ուժգնությունը չպետք է գերազանցի 60 դեցիբելը, փողոցային երաժիշտներն էլ բնակելի, հասարակական նշանակության շենքերից ու շինություններից առնվազն 10 մ հեռավորություն պետք է պահպանեն:

Երևանյան գրադարանները կհամալրվեն նոր գրականությամբ: Ավագանու որոշմամբ այս տարի 482 անուն 12632 կտոր գիրք կտրամադրվի համայնքային գրադարաններին: Այդ նպատակով համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարի:

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի շենքի հիմնանորոգմանը զուգահեռ՝ համայնքը նաև վերազինման ու արդիականացման ծրագիր կիրականացնի: Մշակութային օջախը թատերահամերգային տեխնիկական միջոցներով կհամալրվի. ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:

Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման, մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման ու կրթական ծրագրերի նպատակով ավագանու որոշմամբ ավելացվել են ՀՀ կառավարությունից տրամադրվող միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևանում հաշվառված հուշարձան-շենքերի մի մասը սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանում է մասնավորին: Ավագանու որոշմամբ՝ այսուհետ սեփականատերերը կպարտավորվեն պատշաճ վիճակում պահել մշակութային հուշարձան հանդիսացող շենքերը:

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կառուցելու նպատակով «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15,5 հազար քմ տարածքը հանձնվել է համայնքին: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:

Նշվում է, որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 հանրակացարանային, հ.10 սպորտդահլիճի և հ.10/1 հանրակացարանային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիքների խնդիրը համայնքը կլուծի: Ավագանու որոշմամբ՝ բնակիչների մի մասին կտրվեն բնակարաններ՝ առկա ֆոնդից, իսկ մյուսներին՝ կհանձնվեն բնակարանների գնման վկայականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում