Friday, 24 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․

Հայաստանի ազգային հավաքականը զիջեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային։ Զիջեց նվազագույն հաշվով՝ երկրպագուներին լարվածության մեջ պահելով մինչև խաղի վերջին վայրկյանը։ Այո, պարտությունը պարտություն է և որևէ կերպ չի կարող արդարացվել, բայց․․․։ Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անց է կացրել 6 հանդիպում, որոնցից պարտվել է 2-ում։ Խորվաթիայից կրած պարտությունից բացի մերոնք մարտի 25-ին Երևանում 1։2 հաշվով զիջել էին Թուրքիային։ Երկու դեպքերում էլ, սակայն Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստները մարզադաշտից հեռացան բուռն ծափողջյունների ներքո։ Սա նշանակում է, որ Հայաստանի հավաքականը երկու դեպքերում էլ, պարտվեց այլ ոչ հանձնվեց։ Պետրակովի գլխավորած հավաքականի գլխավոր հատկանիշներից է չհանձնվելը ու պայքարելը մինչև վերջ, մինչև վերջին վայրկյանը։ Խորվաթիան մեզ գերազանցեց խաղային բոլոր առումներով, հանդիպման վերջնամասում սակայն աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը ուղղակի դիմադրում էր՝ պահելով հաղթական հաշիվը։ Տակտիկական առումով Պետրակովը, ըստ էության, չպարտվեց Խորվաթիայի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչին։

Դրական արդյունքը շատ մոտ էր, բայց ինչ-որ բան չհերիքեց։ «Մեզ չբավականացրեց վարպետությունը: Խորվաթները վարպետությամբ գերազանցեցին: Տղաների համար շատ բարդ էր, նրանք դժվար էին վերականգնվել Թուրքիայից հետո: Թիմը բնական է, որ հոգնած էր: Այս մակարդակի վրա մի քանի հանդիպումներ անցկացնելուց հետո դժվար է վերականգնվել: Ես մտա հանդերձարան և բոլորին շնորհակալություն հայտնեցի այս խաղի, երկրորդ խաղակեսի համար: Նրանք բոլորն արեցին քայլ առաջ: Ես հպարտ եմ, որ այս տղաների մարզիչն եմ: Խնդրում եմ և կոչ եմ անում բոլորին չքննադատել այս տղաներին: Պետք է սատարել նրանց, որովհետև տղաներն այսօր մեկ աստիճան աճեցին: Անդրե Կալիզիրից շատ շնորհակալ եմ, նա շատ օգնեց հավաքականին: Կալիզիրը տեսնում էր, որ թիմը պարտվում է և իր նախաձեռնությամբ հաճախակի միանում էր գրոհներին։ Բարձր որակի հանդիպում անցկացրեց: Ոպես մարդ էլ նա շատ լավ անձնավորություն է, մշտապես թիմի կողքին է եւ ամեն գնով աջակցում է թիմին:Առաջին խաղակեսում շատ սխալներ ունեինք, ես ինքս չէի հասկանում տղաներին, թե ինչու էին այդպես վարվում: Խորվաթները փոխանցումներում գրեթե չէին սխալվում: Խորվաթիան ուղղակի ուժեղ էր: Ես հասկանում եմ, որ ձեզ դուր չի գալիս այս արդյունքը, բայց մենք դեռ կուժեղանանք:

Ամենակարեւորն այն է, որ հավաքականը ամուր լինի, ֆուտբոլիստները քիչ վնասվածքներ ունենան, որակազրկումներ չունենանք: Տղաները հոգնած էին, դա էր պատճառը, որ հաճախակի լքում էին իրենց դիրքերը, ինչը չէին անում, օրինակ, Թուրքիայի դեմ խաղում: Այս տղաները դեռ երիտասարդ են: Խաղում էին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի դեմ: Շատ է քննադատական վերաբերմունքը այս տղաների հանդեպ, բոլորը 19, 20, 22, 24 տարեկան են: Դեռ շատ երիտասարդ են, բայց բոլորն ունեն պատասխանատվության զգացում, նվիրում: Ավելի շատ պետք է փորձել աջակցել Հայաստանի հավաքականին, հատկապես այս խաղից հետո, քանի որ մեծ հաշվով միայն վարպետությամբ զիջեցին աշխարհի բրոնզե մեդալակրին:Ես Հայաստանում եմ արդեն 9 ամիս: Այստեղ պետք է զարգացնել եւ ներդրումներ անել մանկապատանեկան ֆուտբոլում, այնպես ինչպես դա անում է, օրինակ, Խորվաթիան»,- խաղից հետո ասել է Պետրակովը։ Սա թերևս այն դեպքն է, երբ ավելացնելու բան թերևս չկա։

Այո, կարող ենք խոսել դրվագային սխալների մասին, բայց թիմային պայքարի ֆոնին դրանք մղվում են երկրորդ պլան։ Դրանք սխալներ են, որոնք կարելի է շտկել և շարժվել առաջ։ Այո, այս պարտությունը բարդացրեց պայքարը Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Ընդունենք սակայն մի պարզ ճշմարտություն։ Առանց ֆունդամենտի հնարավոր է որևէ բան կառուցել։ Պետրակովին կարծես հաջողվել է դնել այդ ֆունդամենտը։ Պայքարը շարունակվում է և շարունակվելու է միշտ։ Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի ներկայիս հավաքականը պատրաստ է այդ պայքարին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում