Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Էլեկտրոնային մատյանների ներդրման շնորհիվ վրացի ծնողները կարող են հետևել իրենց երեխաների ուսմանը

Վրացական Novost.ge կայքի փոխանցմամբ՝ նոր ուսումնական տարվանից սկսած՝ Վրաստանում գործելու է նոր ազգային ուսումնական ծրագիր։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է կրթության նախարար Դմիտրի Շաշկինը։

Վերջինիս խոսքերով՝ նոր ուսումնական ծրագիրը նախատեսված է 1-6-րդ դասարանների համար, իսկ հաջորդ տարվանից սկսած՝ այն ներդրվելու է նաև մնացյալ դասարանների համար.

«Այս ուսումնական տարում 1-7-րդ դասարաններում աշակերտները կսովորեն նոր նշագրված դասագրքերով, որոնք չեն փոխվի առաջիկա 5 տարիներին։ Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները դրանք կստանան անվճար, իսկ մնացածների համար դասագրքի արժեքը չի գերազանցի 10 լարին (6 դոլար)։

Դրա հետ մեկտեղ, այս տարի բոլոր առաջին դասարանցիներն ու նրանց դասվարները նախագահի կողմից կստանան նվերներ. անհատական համակարգիչներ, որոնցում գրանցված է լինելու դպրոցական ծրագիրը։ Այս տարվանից սկսած՝ դպրոցներում կներդրվեն էլեկտրոնային մատյաններ։ Ծնողները կարող են հետևել, թե ինչպես են սովորում իրենց երեխաները։ Դպրոցներում կներդրվի նաև տվյալների էլեկտրոնային բազա, ինչի շնորհիվ ապագայում դպրոցները կղեկավարվեն էլեկտրոնային եղանակով։

Ստեղծվելու են նաև վրացական լեզվի տներ, որոնցում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները սովորելու են վրացերեն։ Այս տարի պլանավորված է օտար լեզվի ուսուցման ուժեղացում։ Այդ նպատակով վրացական կառավարությունն արտասահմանից հրավիրել է հավելյալ 1500 ուսուցիչ կամավորների»։

Շաշկինը նաև հերքել է շրջանառության մեջ մտած այն լուրը, թե մանկապարտեզները դառնում են պարտադիր՝ դպրոցից առաջ. «Պետությունը չի միջամտում ծնողների ու երեխաների փոխհարաբերություններին, եթե խոսքը չի գնում երեխաների հանդեպ գործադրվող բռնությունների մասին»։

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին էլ հաղորդվում էր, որ նոր ուսումնական տարվանից սկսած՝ Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվելու է «Ճանապարհային նշաններ ու անվտանգ երթևեկություն» առարկան, ինչի համար այդ նպատակով ստեղծվել է համապատասխան դասագիրք և պատրաստվել են համապատասխան մասնագետներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում