Որպես բողոք պանթեոնի հարեւանությամբ կառուցվող դելֆինարիումի` գրող, հրապարակախոս, երգիչ Վահրամ Թաթիկյանը սկսում է անժակետ հացադուլ:
Իր իսկ խոսքերով, 100-տոկոսանոց հացադուլն ուղղված է թե՛ հասարակության, թե՛ քաղաքապետարանի դեմ, որ, կրկին թաքնվելով ինչ-որ մարդկանց անունների տակ, շահավետ մի օբյեկտ է կառուցում: Վահրամ Թաթիկյանի խոսքերով, հիմա նույնիսկ կենդանության ժամանակ մտածում են` տեսնես ով է արժանանալու այդ հազվագյուտ տեղերին. «Դե եթե առաջ այնտեղ թաղվում էին մեծ գիտնականներ, արվեստի մշակույթի գործիչներ, այսօր էլիտան է երազում այնտեղ թաղվել»: